Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը Վ. Համբարձումյանի անվան հ.17 դպրոցի բակում

08:47, կիրակի, 22 սեպտեմբերի, 2013 թ.
     Վրեժ Համբարձումյանի անվան հ. 17 դպրոցի բակում տեղի ունեցավ Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներ Սիմոն Խաչատրյանին, Զավեն Պաբուխանյանին և Րաֆֆի Խաչատրյանին նվիրված հուշարձանի բացում: Հուշարձանի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կազմի, Երկրապահ կամավորականների և ազատամարտիկների ներկայացուցիչներ: Երկրապահների միության նախագահ Արցախյան պետրազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության գործին աջակցելու համար պատվոգրի արժանացան Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, Սիմոն Խաչատրյանի մայրը, ինչպես նաև Վ. Համբարձումյանի անվան դպրոցը, դպրոցի զինղեկ՝ Վ. Համբարձումյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3788 | 0 | 0
Facebook