Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու երկրորդ փուլի մրցույթին։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 100 դպրոցներ։
Իթվինինգի Աջակցող գործընկեր գործակալության աշխատակիցներից կազմված հանձնաժողովը, խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ, ընտրել է 21 դպրոցներ, որոնք ներկայացնելու են Հայաստանը ծրագրի երկրորդ փորձնական փուլում։
Ընտրված դպրոցների ցուցակում է նաև մեր դպրոցը:
Բարի երթ ծրագրին և նրա բոլոր մասնակիցներին: