Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին»

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
22:32, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2013 թ.

Սեպտեմբերը ժողովրդավարության ամիս է: Սեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Ժողովրդավարության միջազգային օր, սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարա­կութ­­յան միջազգային օրն է, դե իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանն իր անկախութ­յան հռչակմամբ կանգնեց ժողովրդավարության շեմին: Սույն թվականի սեպտեմբերի 17-19-ը իրականացվելու են ժողովրդավարությանը նվիրված մի շարք միջոցառում­ներ, որոնց մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին, ժ. 15.30–ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մեծ դահլիճում (Աբովյան 50/5) «Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին» խորագրով հանդիպմամբ: Այն իրականացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) և Ուսանողների քաղաքացիական ակումբի համատեղ ջանքերով: Թեման կներկայացնեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը և ՔԶՀՀ տնօրեն Արմեն Ղալումյանը:

Հաշվի առնելով թեմայի արդիականությունն ու հրատապությունը՝ բոլոր հետաքրքրված ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը, ինչը հնարավորություն կտա նրանց հասկանալու, թե ինչ է ժողովրդավարությունը ՄԱԿ-ի համատեքստում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ինչ միջոցներով է աջակցում Հայաստանի ժողովրդավարացմանը, ինչպես նաև ստանալ հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ուսումնական հաստատություն, մասնագիտություն) studentcivicclub@gmail.com էլեկտրոնային հասցեին: Շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.facebook.com/pages/Students-Civic-club/516876541722508?fref=ts կամ գրեք studentcivicclub@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4955 | 0 | 0
Facebook