Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեսսին կպահանջի աշխատավարձի բարձրացում

I love football
Մամուլի խոսնակ`
I love football
14:01, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2013 թ.

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի 26-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, հաղորդում է Punto Pelota-ն։

Այժմ արգենտինացին տարեկան 10.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում՝ գումարած 3 միլիոն բոնուսի տեսքով։ Մեսսին կարծում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կազմում է 17 միլիոն եվրո, իսկ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուինը՝ 18 միլիոն եվրո։ 26-ամյա հարձակվողը կատալոնական ակումբից կպահանջի 18 միլիոն եվրոյից ոչ պակաս աշխատավարձ։ Նախորդ մրցաշրջանում Մեսսին վաստակել է 11.75 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ 26-ամյա Մեսսին ազգային թիմում իր գոլերի քանակը հասցրել է 37-ի՝ դառնալով Արգենտինայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Այդ ցուցանիշով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը զիջում է միայն իտալական «Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտային, ով 56 գոլ է խփել ազգային թիմում։

Աղբյուրը` I Love football
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3779 | 0 | 0
Facebook