Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բենիտես. Եթե Բեյլն արժե 100 մլն., ապա Համշիկն անգին է

I love football
Մամուլի խոսնակ`
I love football
13:53, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2013 թ.

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Մարեկ Համշիկին: 26-ամյա կիսապաշտպանը նեապոլյան ակումբի կազմում է հանդես գալիս 2007 թվականից ու վերջերս երկարաձգեց գործող պայմանագիրը մինչև 2018-ը:

- «Նապոլին» լավ աշխատեց տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կավանիի հեռանալուց հետո ես նախագահ դե Լաուրենտիսին հանձնեցի նրա հավանական փոխարինողների ցուցակը: Այդտեղ էր նաև Իգուայինը, ում էլ, ի վերջո, գնեցինք: Ասում եք' «Ռեալը» 100 մլն. եվրո՞ է վճարել Բեյլի համար: Այդ դեպքում' Մարեկ Համշիկն անգին է: Նույնիսկ եթե «Նապոլին» չեմպիոն չդառնա, մենք պետք է ապացուցենք, որ ոչ ոքից չենք վախենում, - Բենիտեսին մեջբերում է La Gazetta dello Sport-ը:

Ա Սերիայի մեկնարկային երկու տուրերից հետո նեապոլցիները նույնքան հաղթանակ են տոնել:

Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
     https://www.facebook.com/I7love7football?ref=hl


    
Աղբյուրը` I Love football
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2780 | 0 | 0
Facebook