Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ. զգուշացնում է Էլցանցերը

23:23, չորեքշաբթի, 28 մարտի, 2012 թ.
Կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ. զգուշացնում է Էլցանցերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու եւ հետագայում վթարներից խուսափելու նպատակով կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: Այսպես, Երեւանում Ժամը 10:00-17:00-ին կհոսանքազրկվի Ազատության 6 շենքը, ժամը 10:00-16:00-ին` Նորաշենի 23-28 շենքերը եւ թիվ 207 մանկապարտեզը:

Գեղարքունիքի մարզում ժամը 12:00-16:30-ին կհոսանքազրկվեն Դրախտիկ գյուղի հարակից հանրային բաժանորդները, Շորժա, Աղբերք, Արտանիշ,Ջիլ գյուղերը եւ հարակից տարածքները: Ժամը 14:00-17:00-ին Շիրակի մարզում կհոսանքազրկվեն Ախուրյանի տարածաշրջանի Ազատան եւ Բենիամին համայնքները, իսկ Սյունիքի մարզում ժամը 11:00-16:00-ին` Անտառաշատ, Տավրոս, Ուխտավայր, Վանեկ գյուղերը:

Էլցանցերը նաեւ տեղեկացնում է, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 1-80 հեռախոսահամարով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4107 | 0 | 1
Facebook