Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արյունալի միջադեպ դատարանում` ամբաստանյալը ինքնավնասման փորձ է արել

19:19, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2013 թ.

Դահլիճ երկուսում` դատական նիստը սկսվեց ու ավարտվեց, երբ դատավորը չէր հասցրել իր աթոռին նստել: Այս ամենն սկսվեց այն ժամանակ, երբ դատավորը հորդորեց նստել ներկաներին: Դավիթ Գալստյանը չնստեց ու կանգնած ինքնավնասման փորձ արեց:


    

Մի քանի ակնթարթում երիտասարդները հասցրին կտրող գործիքով հետքեր թողնել որովայնի, ձեռքի ու պարանոցի հատվածում: Այնուհետև սկսվեց բախումը: Ոստիկաններն ու ամբաստանյալները քաշքեցին միմյանց:


    

Րոպեներ անց դատարանի դահլիճի դուռը փակվում է: Քննչական ծառայությունն է ներսում, արդեն դեպքի վայր հանդիսացող դահլիճում պետք է ուսումնասիրություն անցկացվի: Այդ պահին ամենավախեցածն ու վրդովվածն ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հարազատներն են:


    

Բանդայի գործով դատական նիստի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը չի ենթարկվել դավատորի ցուցումին ու կտրող գործիքով ինքնավնասման փորձ է արել: Այնուհետև քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ամբաստանյալների միջև: Դատական նիստն անմիջապես ավարտվել է: Դատարան է եկել շտապօգնության խումբ ու առաջին օգնություն ցույց տվել ամբաստանյալներին: Մոտ կես ժամ անց նրանց դատարանից տեղափոխել են: Դավատոր Մխիթար Պապոյանը միջադեպից հետո ծանուցագիր է փոխանցել դատապաշտպաններին` նշելով, որ դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին: Դատարանի երկրորդ դահլիճը փակ է` քննչական գործողություններ են կատարվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5064 | 0 | 0
Facebook