Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղեղի բուժական լվացումը` որպես ենթագիտակացկան մակարդակի վրա ազդելու փորձ

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
13:13, կիրակի, 01 սեպտեմբերի, 2013 թ.
     Դոկտոր Էվըն Քամերոնը (Ewen Cameron) համարում էր, որ գտել է շիզոֆրենիան բուժելու ձևը: Համաձայն նրա տեսության՝ մարդու ուղեղի մեջ կարելի է ուժով նոր մտահայեցողական մոդելներ մտցնել ու այնպես վերածրագրավորել, որ նա սկսի մտածել առողջի պես:
     Նրա մեթոդի էությունն այն էր, որ բուժվողներին ստիպում էր ականջակալներ կրել և լսել տարատեսակ ձայնային հաղորդագրություններ: Նա այդ մեթոդն անվանեց «հոգեբանական ներմուծում», որովհետև այդ հաղորդագրությունները ներմուծվում էին մարդու հոգեբանության մեջ: Մամուլը դա անվանեց «ուղեղների բուժական լվացում»:

1950-ական թթ. և 60-ականների սկզբին Մոնրեալի Allan Memorial Clinic հիվանդանոցում Քամերոնի հարյուրավոր հիվանդներ ակամա դարձան նրա փորձարկվողները, ըստ որում՝ անկախ այն բանից՝ շիզոֆրենիայով տառապում էին, թե՝ ոչ: Ոմանք հիվանդանոց էին դիմել այնպիսի աննշան բողոքով, ինչպես, օրինակ, կլիմաքսի հետ կապված տագնապներն էին: Փորձարկվողներին հանգստացնող դեղամիջոցներ էին խմեցնում, գոտիներով կապում էին մահճակալին և ստիպում օրերով լսել «Մարդիկ սիրում են քեզ, դու պետք ես նրանց, դու ինքնավստահ ես» և այսպիսի շատ ուրիշ արտահայտություններ:

Իր փորձարկումներից մեկի ժամանակ Քամերոնը դեղերի միջոցով քնեցրեց հիվանդներին և ստիպեց լսել. «Երբ թղթի կտոր ես տեսնում, ուզում ես վերցնել այն» արտահայտությունը, իսկ ավելի ուշ նրանց տարավ տեղի սպորտդահլիճ: Դահլիճի մեջտեղում մի կտոր թուղթ էր ընկած: Նա հայտնում է, որ հիվանդներից շատերն ինքնաբերաբար մոտեցան թղթին` այն վերցնելու համար:

Այս փորձերով հետաքրքրվեց ԿՀՎ-ն և սկսեց գաղտնի ֆինանսավորել Քամերոնին: Բայց որոշ ժամանակ անց Վարչությունում հանգեցին այն եզրակացության, որ Քամերոնի մեթոդը ոչ մի պտուղ չի տալիս և դադարեցրին ֆինանսավորումը՝ հասկացնելով, որ վերջինիս փորձերը ոչ այլ ինչ են, քան «տասնամյա ուղևորություն սխալ ուղղությամբ»:

1970-ական թթ. վերջին Քամերոնի նախկին հիվանդների մի խումբ հայցեր ներկայացրեցին ԿՀՎ-ի դեմ` նրա գործունեությանը աջակցելու համար, բայց որոշակի անհայտ չափի գումարի դիմաց հայցերը ետ վերցվեցին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4085 | 0 | 0
Facebook