Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թարգմանչաց տոն

120 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
120 հիմնական դպրոց
16:08, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2012 թ.
Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 11-ին հ. 120 հիմնական դպրոցում հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Տ. Ազիզյանը 9-րդ դասարանցիների շրջանում անցկացրեց գիտատեսական կոնֆերանս` նվիրված «Թարգմանչաց տոնին» և Սուրբ Մաշտոցին: ՈՒսուցչուհին նշեց, որ տոնը նվիրված է հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, «Աստվածաշունչն» առաջինը հայերեն թարգմանողներին, որոնց` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների, դեռևս վաղ միջնադարում առաքելական եկեղեցին դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ Սրբոց թարգմանչաց տոն:

Հնչեցին ելույթներ տնօրեն Գ. Հայրապետյանի, փոխտնօրենների, մ/մ նախագահի կողմից: Աշակերտների անունից շնորհակալական խոսք ասաց նաև աշակերտական խորհրդի նախագահ Գ. Ամիրխանյանը:

ՈՒսուցչուհին անդրադարձավ թարգմանչական շարժմանը, ազգային մատենագրությանը, հայ եկեղեցական երաժշտության սկզբնավորմանը:

Միջոցառումը իր տեսակով ուսանելի էր բարձր դասարանի աշակերտների համար, և բոլորը դահլիճից դուրս եկան տպավորված, քանի որ ուսուցչուհու մեղմ, հանգիստ ու խիստ հագեցած գեղեցիկ խոսքը հասավ ունկնդիրների ոչ միայն մտքին, այլև սրտին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8062 | 0 | 0
Facebook