Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվս մեկ ցավալի կորուստ

00:57, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2013 թ.
     Ի~նչ սովորական ա դարձել վերջերս մահը, կորուստը: Ու զարմանալին էն ա, որ հեռացողները մեզ համար շատ սիրելիներն են. Ֆլորա Մարտիրոսյանը, Մարկը, հետո Ազատը Գասպարյան, հիմա Ժանսեմը... Շատ մեծ ցավ... Ու դե արի հիմա մի ասա, որ որոշները իրենցից շուտ գնացած պիտի լինեին... Մյուս կողմից էլ, ասում եմ, Տերը երևի գիտի ում ա տանում. գնացածները ՄԱՐԴ էին` երկնային արքայության էին արժանի, բա սրանք` էս անտաղանդ փոր կշտացնողներն ու հավերժ փողի ծարավով ապրողները գնան ընդեղ ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ...
     Հ.Գ Կներեք, ցավս ու ջղայնությունս չկարողացա զսպել... Ուղղակի ցավալի կորուստները ինձ միշտ մտածելու տեղիք են տալիս, ուզում եմ հասկանալ` Տերը տանում ա, որ մեզ ցավեցնի, թե, որ գնացողներին արժանի արքայություն տա: Վերը նշված ՄԱՐԴԻԿ, վստահ եմ, մեզ ցավեցնելու համար չէ, որ գնում են...
     Երկնային արքայություն իրենց...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4089 | 0 | 0
Facebook