Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆեյսբուքում պահանջում են ավելացնել ընտրությունների հաճախականությունը

13:55, երեքշաբթի, 27 մարտի, 2012 թ.
Ֆեյսբուքում պահանջում են ավելացնել ընտրությունների հաճախականությունը

Մարդիկ կան արդեն ուզում են ջնջվել Ֆեյսբուքից քաղաքականության չափազանց շատ լինելու պատճառով, մարդիկ էլ կան պահանջում են ավելացնել ընտրությունների հաճախականությունը: Ֆեյսբուքում էջ են ստեղծել հետևյալ բովանդակությամբ` Հարգելի ընկերներ, երբևէ ընտրությունների շեմին առիթ ունեցե՞լ եք գործ ունենալու պետական հիմնարկների հետ, օրինակ՝ զինկոմիսարիատի, ոստիկանության, անձնագրային սեղանի, ՔԿԱԳ-ի (հայերեն՝ ԶԱԳՍ) և այլն: Խորհուրդ կտանք որևէ խնդիր ունենալու պարագայում անհապաղ դիմել համապատասխան մարմին մինչև ընտրությունները և կստանաք արևմտյան զարգացած պետությունների ոճով ընդունելություն և սպասարկում. այս ժամանակահատվածում ոստիկանները ժպտում են, անձնագրային սեղանի աշխատակիցները հյուրասեր են, զինկոմիսարիատում ձեզ հետ խոսում են բարյացկամ տոնով... ուշացման համար ներողություն են հայցում, ձեր իսկ փոխարեն լրացնում են փաստաթղթերը և այդպես շարունակ:
     Կարճ ասած` էմպիրիկ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններն աննախադեպ դրական ազդեցություն են ունենում Հայաստանի Հանրապետության պետական կառույցների վրա, սակայն այդ դրական ազդեցությունը կարճ է և իսպառ վերանում է ընտրություններից անմիջապես հետո: Այդ իսկ պատճառով, ցանկանալով տեսնել զարգացող և առաջադեմ Հայաստան և գիտակցելով, որ ցայսօր ընտրությունները հանդիսանում են Հայաստանի կերպարանափոխման ամենամեծ խթանիչ ուժերից մեկը, հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայաստանում ավելացնել ընտրությունների հաճախականությունը, այնպես, որպեսզի երկիրը գտնվի անդադրում նախընտրական կացության մեջ (Նախագահական ընտրությունները տարին մեկ, իսկ խորհրդարանականը՝ տարին երկու անգամ և այդպես շարունակ):

http://www.facebook.com/PahanjumEnkAvelacnelntrutyunneriHacaxakanutyun

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4512 | 0 | 0
Facebook