Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լուսավորչի կանթեղ լիներ` լուսավորեր մեր եկեղեցիները

00:23, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2013 թ.

Փաստրեն սրանից հետո Սևանը ներկայացնելիս պիտի հիշենք ոչ թե մշակութային մեծագույն ժառանգությունը, այլ հյուրանոցների քանակն ու դրանց` մեկը մեկին գերազանցող ճոխությունը:

Երեկոյան անցնում եմ Սևան տանող ճանապարհով, փնտրում-փնտրում եմ թերակղզին իր եկեղեցիներով, բայց օգուտ չկա. մի քանի մետր այն կողմ «վեր խոյացող» հյուրանոցային համալիրի լույսերը կուրացնում են աչքերս, իսկ սբ. Աստվածածնի և սբ. Առաքելոց վանքերը չկան ու չկան: Սևանը միայն լողափերով ու հյուրանոցային համալիրներով ճանաչող հասարակության համար նշեմ, որ «Հարսնաքար» հյուրանոցի գեղատեսիլ համայնապատկերի վրա հեռու՜ հեռվում կան 9-րդ դարի վերջում Մովսես Եղիվարդեցու կողմից կառուցված երկու եկեղեցիներ` սբ. Աստվածածնի և սբ. Առաքելոց: Բայց երևի նկատած չեք լինի, քանի որ ցերեկները դե հանգստանում եք, երեկոյան էլ հասկանալի պատճառներով չի երևում, քանի որ պարզապես լուսավորված չի…Դե դուք էլ մեղավոր չեք…Ես էլ չգիտեմ ում մեղադրեմ, քաղաքական ու այլ ենթատեքստ չեմ տալիս նյութին, ուղղակի ցավս եմ հայտնում: Հսկայական մշակութային ժառանգություն ունենք, բայց ո՞վ է գնահատում կամ ճանաչում: Լավ կահավորված ու տոնածառի նման զարդարած ու լուսավորած երկու հյուրանոց լինի` մի քանի փոր լավ կուշտ լցվի: Հայաստան եկած զբոսաշրջիկները ստիպված են երեկոյան Հայաստանն ու իր մշակութային արժեքները ճանաչել այլ կողմից: Սովորաբար լավ լուսավորված ու տեսանելի մեր պատկերացմամբ պիտի լինեին եկեղեցիները, արձանները, կարևոր կառույցները: Մենք դեմ չենք կամ ոչ մ անձնական խնդիր չունենք հյուրանոցների ու խաղատների գեղեցիկ ու վառ լուսավորվածության դեմ, սակայն երբ դրա կողքին անտեսված, չլուսավորված ու անխնամ են մնում մշակութային օբյեկտները, արդեն համբերության բաժակը լցվում է: Ու լուսավորվածության խնդիրը, իհարկե, միայն նյութում նշված Սևանի վանական համալիրին չի վերաբերում: Բազմաթիվ է այսօրինակ եկեղեցիների շարքը: Մահմեդականները այս հարցում ավելի վառ են արտահայտում իրենց նվիրվածությունը իրենց դավանանքին: Տեսել եք դրանց մզկիթները գիշերով… Ես գլուխս ամոթից կկախեի ոմանց փոխարեն:

Ինչևէ` պիտի լուսավորվածության խնդրի հետ չմոռանանք նաև բազմաթիվ հնադարյան եկեղեցիների անխնամ վիճակը: Ազգերը երազում են մեզ պես եկեղեցիներ ունենալ` Սանահին, Հաղպատ, Սաղմոսավանք ու Նորավանք… Շարքը շատ երկար է: Իսկ ի՞նչ ենք անում մենք դրանք պահպանելու ու մեր երեխաներին այդ հրաշքները վայելելու հնարավորություն տալու ուղղությամբ: Կարճ ասեմ` ոչինչ: Սանահինի վանքի գմբեթին երկու մետրանոց ծառ է աճում, իսկ մեր չստացված ճարտարապետներն ասում են` չի կարելի ծառը հեռացնել, թե չէ գմբեթը կքանդվի: Ու հարց է առաջանում` ինչու՞ պիտի նման հրաշք եկեղեցու գմբեթին ծառ աճեր, որ մի հատ էլ մտածեինք` արժե՞ այն կտրել թե ոչ:

Այս հեռավորությունից երեկոյան բացի մութ ամբողջությունից այլ բանի չի երևում:
Բայց Սևանի մայրուղով գոնե մեկ անգամ անցած մարդիկ կհիշեն այս լավ, նույնիսկ չափից ավելի լավ լուսավորված շինությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4979 | 0 | 0
Facebook