Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մազերը երկարեցնող դիմակ. 15 սմ 1 ամսում

14:52, կիրակի, 18 օգոստոսի, 2013 թ.
    

Մանանեխով դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճ. գդալ չոր մանանեխի փոշի, 2 ճ. գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ. գդալ ձիթապտղի կամ կռատուկի յուղ, 2 թ. գդալ շաքարավազ:

Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, ավելացրու մյուս բոլոր բաղադրիչները և լավ խառնիր: Քսեք մազարմատներին, խուսափեք մազերի ծայրերը դիմակով շփելուց: Լավ քսեք գլխամաշկին, ծածկեք տոպրակով և տաք գլխարկ դրեք կամ փաթաթեք սրբիչով:

Դիմակը պահեք 15-60 րոպե' կախված նրանից, թե ինչքան ուժեղ է «վառում» մանանեխը:

Այնուհետև հեռացրեք դիմակը գոլ ջրով, լվացեք մազերը շամպունով: Լավագույն արդյունքի համար կարող եք նաև հատուկ՝ մազերի սնուցման և աճի համար նախատեսված բալզամ օգտագործել:


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
58069 | 12 | 0
Facebook