Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենաբարձր աշխատավարձի շեմի սկզբունքը

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
01:36, կիրակի, 18 օգոստոսի, 2013 թ.
Ամենաբարձր աշխատավարձի շեմի սկզբունքը

Ամենաբարձր աշխատավարձի շեմի սկզբունքը Ֆորդի` 1927 թվականին գրած «Այսօր և վաղը» գրքից է.
     Աշխատակցի աշխատավարձի հարցի լուծումն առավել կարևոր է ձեռնարկատիրոջ համար, քան աշխատողի: Ցածր աշխատավարձն ավելի շուտ կարող է կործանել ընկերությունը, քան աշխատակցին:

Արդարացի աշխատանքային վարձն ամենևին էլ այն նվազագույնը չէ, որի դիմաց մարդը համաձայնվում է աշխատել: Արդարացի աշխատավարձն ամենաբարձր շեմն է, որը սիստեմատիկ կարող է վճարել գործատուն:
     Ու հենց այստեղ է, որ պետք է գալիս գործարարի հնարամտությունը:

Եթե մենք փորձենք լրջորեն մոտենալ աշխատավարձի խնդրին, մենք կարող ենք գտնել արտադրության այնպիսի մեթոդներ, որոնց դեպքում բարձր աշխատավարձը մեր վրա ամենաէժանը կնստի: Դա առաջին հերթին կապված է արտադրական պլանի հետ, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է լինում մտածել բոլոր վճռորոշ գործոնների բարելավման մասին. գնումներ, արտադրություն, վաճառք, տրանսպորտացիա… Այս ամենը պետք է դասավորել այնպես, որ հնարավոր լինի վճարել քիչ, բայց, միաժամանակ, բարձր աշխատավարձ:

Աշխատուժ գնելիս, ինչպես և այլ ցանկացած գնման դեպքում, պետք է վստահ լինել, որ դուք չեք կորցնի ձեր փողերը: Ամենավնասակարը աշխատողի համար` թողնել նրան անգործության մատնվել աշխատանքի ժամերին: Եվ դա հասականլի է, քանի որ որքան քիչ բան է մարդն անում, այնքան քիչ է նրա ստեղծած գնվող ուժը: Դրանով նա նվազեցնում է այն մարդկանց թիվը, ովքեր նրա ծառայությունների կարիքն ունեն:

Կրճատելով աշխատավարձը` գործարարը կրճատում է հաճախորդների թիվը: Ահա ինչու մենք կարծում ենք, որ գործերի ճիշտ վարումը ենթադրում է, որ միշտ պետք է բարձրացնել աշխատվարձերը ու երբեք չնվազեցնել դրանք: Մենք ցանկանում ենք ունենալ հնարավորինս շատ գնորդներ: Ու այդ թվում` ի դեմս մեր ընկերության աշխատակիցների, այսինքն` այն մարդկանց, որոնց մենք վճարում ենք աշխատավարձ ու որոնց շնորհիվ մենք արդեն ունենում ենք մոտ 250 հազար հաճախորդ: Ու ամեն օր մենք ներ ենք գրավում նոր հաճախորդներ` ի դեմս աշխատակիցների, որոնք աշխատում են այն մարդկանց մոտ, ումից մենք գնումներ ենք կատարում:

Արտադրության նպատակը միայն սպառողներին մատակարարելը չէ: Այն նաև նոր սպառողներ ստեղծելն է: Իսկ սպառողներ հայտնվում են, եթե արտադրությունը պարզել է, թե ինչի կարիք ունի բնակչությունը, մատակարարում է նրան այդ ապրանքները խելամիտ գնով և վճարում այնքան աշխատավարձ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն գնել այն:

Աղբյուրը` Psymag
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7237 | 1 | 0
Facebook