Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Թումոն չարդարացրեց սպասելիքները

Դավիթ Տոնոյան
12:06, շաբաթ, 17 օգոստոսի, 2013 թ.
     Արդեն երկու տարի անցավ Թումոյի բացումից: Երկրորդ տարեդարձը Թումոն նշում էր «մեծ շուքով»: Եվս մեկ անգամ համոզվեցի որ Թումոն դարձել է կարմիր չարոխների հոգու հանգրվան: Կազմակերպված երեկույթին հիմնականում ներկա էին վերոնշյալ կարմիր չարոխները ովքեր իրենց լկտի պահվածքով և անդաստիրակ գոռոցներով փչացնում էին տոնը և խանգարումմյուսներին տոնել: Ցավում եմ շատ երբ ականատես եմ լինում նման պատկերի, քանզի մեր սպասելիքները խիստ տարբերվում էին ներկայից: Երբ բացվում էր Թումոն բոլորս համոզված էինք որ այն դառնալու է իսկապես ուսումնական հաստատություն, որը հնարավորություն կտա մեր նոր սերնդին բարձրացնել իրենց գիտելիքները IT ոլորտում և ոչ միայն, իսկ ինչ ունենք մենք այսօր` երիտասարդները գնում են թումո որ աղջիկ կպցնեն, աղջիկները գնում են Թումո որ իրենց ցույց տան, մնացածներն էլ ուղղակի իրենց պարապ ժամանակն են անցկացնում: Թումոն փորձում էր փողոցից կտրել երիտասարդությանը, բայց երիտասարդները փողոցը տեղափոխեցին Թումո: Իսկ ինչու՞ է այս ամենը հանդուրժում Թումոն, չեմ կարող հասկանալ: Իհարկե կան երեխաներ ովքեր իրոք գնում են սովորելու, և իսկապես սովորում են, բայց երկու տարիների ընթացքում Թումոյից չտեսանք իսկապես լուրջ նախագիծ, ինչը խոստացված էր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
2
7166 | 7 | 2
Facebook