Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԴԻՏԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈ՞Վ

Vilik
Հեղինակ`
Vilik
13:36, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2013 թ.
     Օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան հանդիպումը հեռարձակելու պայմանավորվածություն հայկական ոչ մի հեռուստաընկերություն դեռ ձեռք չի բերել: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ալբանական RTSH հեռուստաընկերությունը խոշոր գումար է պահանջում հանդիպման ազդանշանն ապահովելու համար:
    
     Ալբանական կողմից տեղեկացանք, որ Հայաստանից խաղը հեռարձակելու ցանկություն են հայտնել 2 հեռուստաընկերություններ: Առաջինը «Արմենիան» է, իսկ երկրորդ հեռուստաընկերությունը խնդրել է չհրապարակել իր անունը: «Արմենիայի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հավանականությունը քիչ է, որ 2 օր անց կայանալիք խաղը կլինի ուղիղ եթերում:
    
     RTSH-ը խաղը հեռարձակելու է նաև ինտերնետով:
    
     Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Տիրանայի «Քեմալ Սաֆա» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 22: 45-ին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5616 | 0 | 0
Facebook