Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշակերտական խորհուրդի ընտրություններ

120 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
120 հիմնական դպրոց
12:50, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Աշակերտական խորհուրդի ընտրություններ
     Հ.120 հիմնական դպրոցում հերթական անգամ անցկացվեց աշակետական խորհրդի նախագահի ընտրություն: Սեպտեմբերի սկզբին տնօրեն Գ. Հայրապետյանի կողմից հրավիրվեց ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները:Նրանց ներկայացվեց աշակերտական խորհրդի կանոնադրությունը: Ձևավորվեցին դասարանական խորհուրդներ, ապա՝ աշակերտական խորհուրդ:Ստեղծված ընտրական հանձնախումբը կազմակերպեց ընտրություններ
ի ողջ ընթացքը.ընտրողների ցուցակների կազմում, թեկնածուների առաջադրում և գրանցում, նախընտրական քարոզչություն (պաստառներ, բուկլետներ), քվեարկություն և ընտրությունների արդյունքների հաշվում:
     Ընտրություններն ընթացան կազմակերպված:Աշակերտներից յուրաքանչյուրը ցուցաբերեց պատասխանատու և գիտակից մոտեցում:Այս ամբողջ գործընթացը քաղաքացիական հասարակություն ձևավորելու նպատակ է հետապնդում: Այս օրը դպրոցի 6-9-րդ դասարանցիները, անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալով դպրոց, միայն աշակերտ չէին, այլ իրենց ինքնավարությունը ստեղծող ապագա «քաղաքացիներ»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11910 | 0 | 0
Facebook