Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես, "հայաշունչ" շապիկներն ու ճանաչողությունը

Մարգարիտա
Հեղինակ`
Մարգարիտա
20:41, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2012 թ.
Ես, "հայաշունչ" շապիկներն ու ճանաչողությունը

Սփյուռքահայ առաջին ընկերներս Լոս Անջելեսից էին, հայերեն մեծ դժվարությամբ էին խոսում, իսկ հայատառ գրել բացարձակ չգիտեին: Սիրում էին ամեն նախադասության մեջ շեշտել, որ իրենք "սոոո~ հեփփի" են Հայաստանում ու Ծիծառնակաբերդին "սիսենակաբըրդ" էին ասում...

20-ից 25 տարեկան 10 կենսուրախ հայրենակիցներ էին, որոնցից 7-ը Հայստանում էին առաջին անգամ: Չափազանց տպավորված էի իրենց հետ բերած «հայաշունչ» շապիկների քանակությամբ, որոնք զարդարված էին Հայաստանի մասին զանազան հանրավոր ու անհանար փաղաքշական արտահայտություններով ու անշուշտ` Արարատով (անգամ Արարատին հանգրվանած Նոյյան տապանով):
    

Թեեւ Հայաստանում էին, բայց կարծես մեկ այլ` դեռ չբացահայտված Հայաստանից էին գալիս, եւ` ՊԱՏՐԱՍՏՎԱԾ...
    

Խիստ զարգացած ու խելացի էին ամենքը: Շատ քիչ, բայց ամնեքի մեջ հայկականության ինչ-ինչ գծեր հայտնաբերեցի (հետեւողականորեն փնտրում էի) ու սիրեցի բոլորին: … Իսկ առավել ջերմությամբ եմ հիշում այդ խումբը, որովհետեւ հենց իրենցից սկսվեց սփյուռքահայի գիտակցական ու ենթագիտակցական տագնապներին հաղորդակից լինելս, խոր հետաքրքրությունս ու մտահոգվածությունս ` «դրսի» մերոնց հանդեպ…
    

Հետո… Հետո թեեւ պատահականությամբ, բայց այնպես ստացվեց, որ բավականին լավ ճանաչել սկսեցի Միջին Արեւելքի հայերին. սփյուռքահայ ընկերներիս մեծամասնությունը` սիրիացիներ ու լիբանանցիներ են :
    

Զավեշտով եմ հիշում հալեպահայ առաջին ընկերոջս հակազդցությունն իմ այն հարցին, թե արդյոք հայերեն կարո՞ղ է կարդալ… (ես դեռ այն լոսնջելեսցիներից էի շատ տպավորված ու` անճանաչ արեւելքցիների հայեցիության մակարդակին): Իսկ վերոհիշյալ հակազդեցության մասին էլ չեմ շարունակի. առավել պատկերավոր լինելու համար, թողնում եմ ձեր երեւակայությանը: Միայն նշեմ` այդ ընկերս, որն այն ժամանակ ընդամենը ծանոթ էր, ինչպես պարզվեց, փայլուն էր հայ մշակույթի իմացության մեջ ու կրկնեմ` հալեպահայ էր` ի խորոց սրտի: (ժպիտ)
    

… Բայց այժմ ու հենց հիմա ցավում եմ: Արդեն հասցրել եմ Սփյուռքը ճանաչել այնքան, որ հստակ զգամ Հայաստան-Սփյուռք շատ հարցերի մեջ հայաստանցիներիս խոր տգիտությունը: Նաեւ`սփյուռքահայերի ճնշող մեծամասնության` Հայաստան ճանաչելու խիստ ցածր աստիճանը, հետեւաբար` Հայրենիքի մասին թյուր պատկերացումները: Եւ երբ սփյուռքահայերի շրջանում փորձում եմ մեղմացնել Հայաստանի հասցեին ոչ կառուցողական քննադատությունները, նորից այն զզվելի շեշտադրում կրող «մենք ու դուք»-ն է մեջտեղ գալիս: Նույնն էլ Հայաստանի պարագայում. այստեղ հաճախ սփյուռքահայերին ընկալում են որպես լուսնցիների… Ու նման երկկողմ անհաճո իրականություն մեջ պարզ արտացոլվում է ամենքիս մեղավորությունը կամ` մեղավոր անտարբերությունը:
    

Ես քայլ արեցի Սփյուռքն իսկապես ճանաչելու ` կենդանի Սփյուռքը, ոչ` «համաժողովային» կամ «գեղարվեստական»: ճանաչողությանս ընթացքում հպարտությունների ու հիասթափությունների առիթ տվող շատ բացահայտումներ արեցի, բայց ինձ հայ զագցի ու լավ զգացի…
    

Իսկ հիմա այնպես եմ խորացել "Հայստան-Սփյուռք"-ով, որ անգամ մեկ օրս դժվար է երեւակայել` առանց սփյուռքահայ ընկերներիս, Aleppo Armenians ֆեյսբուքյան համահայկական խմբի ու մեր ընդհանուր հարցերի մասին զրույցների: Զրույցներ, որոնք հանգեցնում են ճանաչողության, ճանաչողություն, որը տանելու է դեպի էական հարցերի լուծման…
    
     Հեղինակ` Մարգարիտա
    
     (Ազատ-Հայ)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3587 | 0 | 0
Facebook