Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

ԴԻԴՅԵ ԲՈՐԻՍ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ

Vilik
Հեղինակ`
Vilik
18:17, երկուշաբթի, 22 հուլիսի, 2013 թ.
     Գյումրիի «Շիրակը» վաղը` հուլիսի 23-ին, ուղևորվելու է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ հուլիսի 24-ին կհյուրընկալվի «Պարտիզանին»: Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղից առաջ, armsport.am-ը զրուցել է «Շիրակի» կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիսի հետ:
    
     - «Շիրակը» վաղը մեկնում է մրցավայր: Կպատմե՞ք, թե ինչ մթնոլորտ է տիրում առաջիկա խաղից առաջ:
    
     - Նման խաղերից առաջ` կարևոր է, որ թիմում լինի հանգստություն, իսկ մենք հանգիստ ենք, լարվածություն չկա: «Պարտզիանը» լավ թիմ է, բայց մենք հասկանում ենք, որ կարող ենք հաղթանակ տոնել և Սերբիա ենք գնում` երրորդ փուլի ուղեգիր նվաճելու նպատակով:
    
     - Գյումրիում կայացած առաջին խաղից հետո, «Շիրակն» ավելի վստա՞հ է իր ուժերի նկատմամբ:
    
     - Այո, լավ խաղը վստահություն է հաղորդում: Մենք տեսանք, որ ի վիճակի ենք գրավել «Պարտիզանի» դարպասը: Մեզ միայն մեկ անգամ հաջողվեց գոլ խփել, բայց ունեցանք նաև մի քանի շատ լավ պահեր, որոնցից յուրաքանչյուրը կարող էր գոլով ավարտվել: Մենք տեսանք, թե ինչ թույլ կողմեր ունի «Պարտիզանը»:
    
     - Թույլ կողմերի մասին Ձեր տեղեկությունները` թող գաղտնիք մնան… Իսկ ի՞նչ կասեք «Պարտիզանի» ուժեղ կողմերի վերաբերյալ:
    
     - Նրանք լավ կատարողներ ունեն կիսապաշտպանությունում: Պետք է կենտրոնում նրանց չթողնենք` իրենց վստահ զգալ: Տեղյակ եմ, որ «Պարտիզանը» բազմաթիվ երկրպագուներ ունի, որոնց աջակցության ներքո` թիմը կփորձի ճնշում գործադրել, բայց մենք պատրաստ ենք այդ փորձությանը:
    
     «Պարտիզանի» երկրպագուների կողմից սպասվող ճնշումը մեզ համար էլ օգտակար կլինի, քանի որ մենք շատ զգոն կլինենք, ոչ մի վայրկյան չենք կորցնի ուշադրությունը:
    
     - Նկատելի է, որ Դուք խաղադաշտ մտնելուց առաջ` դիմում եք Աստծուն…
    
     - Ես քրիստոնյա եմ և ամեն անգամ, խաղադաշտ մտնելուց առաջ, աղոթում եմ, որ Աստված օգնի ինձ և իմ խաղընկերներին: Ես ցանկանում եմ, որ խաղադաշտում ինչ էլ որ կատարվի, լինի Աստծո կամքով: Նույնիսկ, եթե վնասվածք եմ ստանալու, ապա թող Աստծո կամքով լինի դա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4190 | 0 | 0
Facebook