Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույս…

Oful
Հեղինակ`
Oful
00:16, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
Հույս…
     Ցանկացա սկսել այս բառով, որովհետև ամեն ինչ այս բառի մեջ է: Սա ուղղակի բառ չէ, այն ստիպում է կրկին ապրել, տենչալ, երազել...երազել այն ամենի մասին, որը ժամանակի ընթացքում կորցրել ես, այն կարևորությունների մասին, առանց որի կյանք գոյություն ունենալ չի կարող:

Գոյատևել...ահա թե ինչից եմ ամենաշատը վախենում: Անարդար կյանք, կեղծավոր մարդիկ, ապերջանկություն: Այս ամենը բավ է քեզ մեղավոր ու ոչ լիարժեք զգալու համար: Բայց այս ամենի մեջ կա մեկ հուսադրող բան.Դա գնահատված լինելն է այն մարդկանց կողմից, ովքեր ընդունում են ինձ՝ իմ իսկ թերություններով: Ճիշտ է, լինում են պահեր, երբ ես ինքս չեմ գնահատում հենց այդ մարդկանց, սակայն գիտակցում և ընդունում եմ այն ամենը, ինչ անում են իմ համար: Նրանք ոչ անձնազոհ են լինում ինձ համար և ոչ էլ զրկում են իրենց սեփական հաճույքներից: Բայց դա բնավ ինձ պետք չէ, յուր տված մեկ խորհուրդն անգամ կյանքի հիմք ընդունելով, ապագայիս կարապետը դարձած ավելի ու ավելի եմ ոգեշնչվում: Այո ոգեշնչվում եմ, որովհետև նրանք են մաքրում հոգուս մրուրը, որը ժառանգեցի ժամանակ առաջ տվածս անկեղծ ու անապական ընկերության համար: Չեմ ափսոսում, այո հավատացեք չեմ ափսոսում: Թեկուզ ցավով եմ հիշում այդ պահերը, բայց և այնպես չեմ մոռանում, որ ապրում ու երազում եմ այդ պահերի համար: Չեմ ուզում պատմել այդ ամենի մասին, որովհետև ամեն անգամ հիշելիս աչքերս լցվում են արցունքով, հոգուս տիրում է հիասթափությունը, իսկ մտքերս նորից խառնվում են իրար: Պահեր են լինում, երբ հուսահատությունը խեղդում է ինձ և ես ուզում եմ ետ գան անցյալիս կեղծ՝ սակայն հաճելի պահերը, ուզում եմ ներկաս ներկվի անցյալի գույներով, սակայն երբ սթափվում եմ ՝ հասկանում որ դա պարզապես «զգայապատրանք» է, որ դա միայն տենչանք է կրկին հիասթափություն եմ ապրում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3492 | 0 | 0
Facebook