Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատում եմ կեղծը որը բոլորիդ մեջա...

Oful
Հեղինակ`
Oful
00:06, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
Ատում եմ կեղծը որը բոլորիդ մեջա...

Այն ինչ փողով կարող ես գլուխ բերել, շատ էճան է: Այո եթե անգամ ընկերն է փողի և շահույթի: Նույնիսկ քնել չի լինում...հավատացեք չի լինում, ամեն անգամ աչքերս փակելիս կրկին մտածում եմ.մտածում եմ այն կեղծիքի, այն ստորության մասին, որով պարփակված են բոլորը՝ անգամ ես: Սա է անսփոփ հոգուս միակ խաթարը: Ինչու են բոլորն անվանարկում միմյանց իրենց անվանի դարձնելու համար:

Իմաստությունը նրանում է, որ դու ընդունես մարդկանց լավը և համբերող լինես նրանց սխալների նկատմամբ: Միշտ էլ մարդն ավելի շատ է օգտվում իր իսկ սեփական կամքով գործած սխալներից: Սակայն ներկաիս վիճակի համար սա բնավ ճիշտ չէ: Բոլորը գերադասում են փակել աչքերը իրենց գործած մեծ սխալների վրա, տեսնելով կողքինների կատարած չնչին, բայց և ներելի սխալները:

Պատանիները չգիտեն, թե որքան դառնություններ են հարկ լինելու ճաշակել, որովհետև նրանք լեցուն են կեղծ, մանուկ օրերից ներշնչված, ճշմարտությունից զուրկ իդեալներով, իսկ ռեալ իրականության մեջ ընդհարման մտնելով՝ նրանք կզգան, թե ինչպես է սա հարվածում և վիրավորում:

Ունեմ չափից շատ կեղծ ընկերներ և մտածում եմ արդյոք չեմ տապալում իմ «թշնամիներին», երբ նրանց իմ ընկերն եմ դարձնում: Այո ճիշտ նկատեցիք «թշնամիներին», որովհետև ում սերը դեպի ինձ քողարկված փառամոլություն է, դրանք իմ թշնամիներն են: Եթե վերցնես սոված շանը, կերակրես ու փաղաքշես, նա քեզ չի կծի, դրանում է նրա սկզբունքային տարբերությունը մարդուց:

Մարդկանց մեծամասնությունը տարված է կեղծիքով, հիմա նույնիսկ ինքս ինձ չեմ վստահում, մի պահ թվում է որ ես էլ եմ վարակված այդ տենդով, բայց չէ ես ինքս ցավով եմ խոսում այդ ամենի մասին: Մ՛ի վստահեք և կասկածի տակ առեք այն խոսքերը, որոնք շռայլվում են: Երբ ես ինձ սիրեցի ինքս ինձ հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, որովհետև գտա իմ մեջ այն ինչը չկա շատերի մեջ՝ ազնվությունը: Ինձ սիրելով ես դադարեցի գողանալ ժամանակը և երազել ապագա մեծ նախաձեռնությունների մասին: Զգացել եմ կան նաև մոլի կեղծեր, հա հենց մոլի, որոնք կեղծիքից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Պայծառ ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց, ոտնահարելով նրանց բարոյական արժեքները: Իմ կարծիքով մարդկանց 90%-ի ուղեղը համապատասխանում է այս ցավալի բայց և այնպես ճշմարիտ իրականության հետ: Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4374 | 3 | 0
Facebook