Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ես հարուստ լինեի՜......

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
23:50, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Եթե ես հարուստ լինեի՜......
     Եթե ես հարուստ լինեի՜, ես կգնեյի առավոտներ քո կողքին, մայրամուտին կհետևեի քո պատուհանից, իսկ դու քնած կլինեիր ինձնից քիչ հեռու գտնվող անկողնում: Եթե հարուստ լինեի, այնքա՜ն հարուստ, որ կարողանայի գնել ամենն ինչ ցանկանամ` ես կգնեի ժպի՜տդ: Երբ ժպտում ես` ես սիրում եմ առավոտը, թեկուզ քեզնից հեռու, քո ծիծաղով ես սիրում եմ կյանքն ու մարդկանց...քո ժպի՜տը, այն գին ունի՞: Ես հարուստ լինեի՜ ու կգնեի քո շուրթերից հնչող բոլոր "բարի լույս"-ները, "սիրում եմ քեզ"-երդ, կիրականացնեի ամեն տեսակի "երանի"-ներդ...Ես այնքա՜ն հարուստ լինեի, որ գնեյի ժամանակը ու նվիրեյի մեզ, այն թեկուզ վազեր, բայց չհասներ, չբաժաներ մեզ:
     Ես քո կողմից սիրված լինելու երջանկությունը կգնեյի: Տեսնես քանի զրո ինձ կնվիրեր քեզ հետ բացվող առավոտներ, ժպիտ ու սեր:
     Ես երանի՜ այդչափ հարուստ լինեի:
Աղբյուրը` SinEDerellA's BloG
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7134 | 0 | 0
Facebook