Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բազմակետ...

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:51, կիրակի, 23 հունիսի, 2013 թ.
Բազմակետ...
     Մենք սկիզբ ունեինք, բայց մեր վերջը չի՜ երևում, մեր մեջտեղում բազմակետ է, իրար շատ մոտ մեզ հեռվացնող 3 կետեր: Քո չլինելուն ես սովորել եմ, բայց չեմ սովորել չլինելուցդ չտխրել, չկարոտել, հույս չունենալ էլի լինել: Քո հետ իմ լինելն էլ ես վերականգնում, իմ մեջ կյանք ես ներարկում: Բայց հիմա չկաս ու կարևոր չի արդեն, թե ու՞ր ես, եթե կողքիս չես, ինձ միևնույն է ում ես մոտ հիմա, եթե դա ես չեմ` ատում եմ նրան: Նա մեր միջի բազմակետի մի կետն է, նրան ես մոտ ու այդ պատճառով ինձնից ես հեռու: Չէˊ, սուտ է մարդիˊկ, չի բուժում ժամանակը, մենք խաբում ենք ինքներս մեզ ու խաբնվում մեր հորինած կեղծ հեքիաթին, իմ աչքերը քեզ չեն տեսնում, բայց իմ հոգուց տեղ չես գնում ու կուրացած իմ աչքերը քեզ տեսնում են հոգուս խորքում, մի կաթիլ գոնե կարոտդ առնում, քո հետևից իմ խենթ հոգին վերջակետ չի դնում: Բազմակե՜տ...Իսկ դա նոր հույս է, ավարտ չէ, այլ նոր սկիզբ գուցե, մի նոր երազանք իմ ու քո մասին մի նոր պատմություն, անավարտ սիրո մի հավերժություն: Ոչինչ հավերժ չէ վստաˊհ եմ, գիտեˊմ, բայց քո հետ հավերժության եմ ձգտում, քեզնից հեռու դու դերանունն այնքան դժվար է հոլովվում, չի ենթարկվում, քո չլինելուց նա էլ է նեղվում ու ինձ հետ հավասար ոտքերը գետնին հարվածում, ընդդիմանում, քեզ պահանջում: Բազմակետը շարունակություն է նշանակում, իսկ մենք ինչու՞ ենք կանգ առել, քո հետ շարունակվել եմ ուզում, կիսատ եմ անքեզ, հայտնվի՜ր:
     Մեր սկիզբը այնքան խոստումնալից էր, ես հավատում էի մեր հեքիաթին, մանուկ չեմ վաղուց, բայց քո հեքիաթում ուզում եմ լինել, մնա՜լ, խենթանա՜լ, մի քիչ մանկանալ, հրաշքի սպասել ու ուրախանա՜լ: Իմ դաղված հոգին շատ է տառապել, ինձ միˊ զրկիր մեր հեքիաթից, այն կարող է ինձ բուժել, ինձ միˊ զրկիր քո լինելուց, քանի դու կաս, ինչ-որ մի տեղ քանի օդ ես արտաշնչում ես այդ օդը ագահորեն ներս եմ քաշում ու չլինելդ ինչ-որ չափով լրացնում:

     Շարունակվիˊր, մեր հեքիաթը "Happy End" է պահանջում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5099 | 3 | 0
Facebook