Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչն է դուր գալիս աղջիկներին տղաների պահավածքի մեջ

ZooG
Հեղինակ`
ZooG
11:11, չորեքշաբթի, 19 հունիսի, 2013 թ.
Ի՞նչն է դուր գալիս աղջիկներին տղաների պահավածքի մեջ
    
Այն, ինչի մասին կխոսեմ, կարծում եմ, որ բոլորդ էլ գիտեք, բայց ես այդ ամենը կամփոփեմ այստեղ, որը ավելի կհեշտացնի դրա կիրառումը:
Մեզ դեռ փոքրուց դաստիրակության ընթացքում միջավայրը սովորեցնում է, որ մաքուր լինելը լավ է ու հաճելի, ու դա դառնում է մեր գոյության անբաժանելի մասը: Այդպես էլ հատկապես աղջիկները, որ շատ ուշադիր են իրենց արտաքինի մաքրության ու հիգիենայի վրա, մեծ ուշադրություն են դարձնում տղաների մաքրությանը: Այնպես որ, սիրելի’ տղաներ, շատ ուշադիր հետևեք ձեր հիգիենային. դա հաջողության առաջին նախապայմանն է:
Հիգիենայի առաջին կարևոր քայլը ատամները միշտ մաքուր պահելն է և պարբերաբար լոգանք ընդունելը:
Անցնենք հագուստին: Ինչպես գիտեք կանայք շատ հետաքրքրասեր էակներ են և միշտ փնտրում են ինչ-որ հետաքրքիր ու նոր բան, իսկ դուք էլ օգտվեք այդ հնարավորությունից և ձեր հագուստի ոճի մեջ մտցրեք ինչ-որ հետաքրքիր ու ստեղծագործական գիծ, որը շատ գրավիչ կերևա կնոջ աչքին:
Այժմ պահվածքի մասին: Կա մի բնավորության գիծը, որ գրեթե բոլոր աղջիկներին դուր է գալիս. նրանք սիրում են, որ տղամարդը լինում է ինքնավստահ, բայց ոչ չափից դուրս, որը ավելի շատ գոռոզության տպավորություն է թողնում:
Տվյալ դեպքում ոչ միայն աղջիկներին, այլ նաև բոլոր մարդկանց դուր է գալիս հավատարմության գիծը:
Ինչպես շատ անգամներ եք լսել աղջիկները շատ ինտուիտիվ մտածողություն ունեն, իսկ ինչպես է գործում այդ ինտուտիվ մտածողությունը…ահա մի դեպք, երբ աղջիկները կողքից տեսնում են, որ դուք հավատարիմ եք մյուս ընկերների, ընտանիքի և այլ կառուցների նկատմամբ, ապա դա մեխանիկորեն տեղափոխում են իրենց հետ հարաբերությունների մեջ:
    
     Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ կամ մտեք նյութի աղբյուրով:
Աղբյուրը` ArmZooG.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6043 | 0 | 0
Facebook