Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներիր թուլությունս

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:47, չորեքշաբթի, 19 հունիսի, 2013 թ.
Ներիր թուլությունս
     Ներիր թուլությունս` ես չեմ կարողանում քեզ մոռանալ,
     Մարդիկ ամեն տեսակ իմ աչքին, սրտին ոչինչ են թվում
     Մարդիկ օտար են, ոչ ոքի մեջ մի կաթիլ անգամ ես քեզ չեմ գտնում....
     Ներիր թուլությունս` ես շարունակում եմ բոլորի մեջ քեզ փնտրել:
     Գիշերներս անքեզ այնքան սառն են ու ցուրտ ու էական չի գարուն է, թե ձյուն
     Ես շարունակում եմ առանց քեզ մրսել ու չեմ էլ փորձում օտար ձեռքերում Երազներումս կողքիս ես լինում, գրկում ես, սիրում, այնպես ես անում, որ առավոտն եմ ես արդեն ատում
     Քնել եմ ուզում, չարթնանալ, չգալ իրականություն, ուր քեզ չեմ գրկում, ուր կարոտում եմ ու չենք հանդիպում
     Նույն երկնքի տակ, փոքր քաղաքում մենք ուր էլ գնանք իրար չենք տեսնում, իսկ իմ երազում կողքիս ես շնչում, ծիծաղում...

     Ներիր թուլությունս` իմ երազները դեռ քո մասին են, ես անգամ երազում քեզ եմ երազում: Ամեն փոքրիկ հուշ, քո մի "բարև"-ից մինչև "չեմ սիրում", ուր դու մի քիչ կաս,
     Այն օդը, որը դու էլ ես շնչում, այն փողոցը, որ միլիոնի միջից քո ոտնահետքն էլ է իր վրա հիշում,
     Քո մի հպումը, պատահական ձեռքիդ դիպումը ձեռքիս, անկախ մեզնից իրար հանդիպած մեր հայացքները, քո խենթացնող ժպիտը...

    
Ներիր թուլությունս` ես անզոր եմ այդ ժպիտին ուրանալ, քեզանից հետո չեմ կարողանում օտարին սրտումս տեղ տալ:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4330 | 1 | 0
Facebook