Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2013 թվականի «Գինեսի ռեկորդների» գրքի բնակիչները

GOR Mkhitaryan
Հեղինակ`
GOR Mkhitaryan
16:39, կիրակի, 16 հունիսի, 2013 թ.
2013 թվականի «Գինեսի ռեկորդների» գրքի բնակիչները
     Յուրաքանչյուր տարի «Գինեսի ռեկորդների» գիրքը մեզ զարմացնում է իր նոր բնակիչներով, որոնք տարբերվում են իրենց ամենատարօրինակ և յուրահատուկ ձեռքբերումներով, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ լինել մարզիկ։Ունենալով բնատուր տաղանդ կամ հասնելով որոշակի հաջողության կարելի է գրանցել սեփական անունը «Գինեսի ռեկորդների գրքի» էջերում:
     Guinness World Records օֆիցիալ սայտը ներկայացրել է 2013 թվականի 25 ամենայուրօրինակ և տարօրինակ ռեկորդները`
     1) Աշխարհի ամենամեծ քիթը պատկանում է Թուրք Մեհմեթ Օզայրիկին: Նրա քիթն ունի 8.8 սմ երկարություն և տարորինակն այն է, որ դեռ շարունակում է աճել: «Գինեսի ռեկորդների» գրքում նա պաշտոնապես համարվեց ամենաերկար քիթ ունեցողն աշխարհում 2007 թվականին: Ըստ բժիշկների` սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ քթի հատվածի մաշկը մեծանում է և կարմրում: Այս հիվանդությամբ տառապում են միայն 40-50 տարեկան տղամարդիկ: Պատճառը մինչև այսօր չեն կարողացել բացահայտել:
    

     2) Ամենաերկար ոտքերն ունենալու ռեկորդը պատկանում է ազգությամբ ռուս Սվետլանա Պանկրատովային։ Նրա ոտքերի երկարությունը 51.96 դյույմ է:
    

     3) Աշխարհում ամենամեծ բերանը պատկանում է Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմին: 20-ամյա Անգոլայի բնակիչն ապրում է Սոմբիզանգա քաղաքում: Նրա բերանի տրամագիծը կազմում է 17 սանտիմետր: Այս ռեկորդը պաշտոնապես գրանցվել է «Գինեսի ռեկորդների» գրքում:
    

    
    
4) Աշխարհի ամենամեծ բնական կուրծքը պաշտոնապես պատկանում է 52-ամյա բրիտանուհուն` Աննա Խոկինս-Թերներին, որի կրծկալի չափը հասնում է 102ZZZ-ի: Աղջկա կուրծքը սկսել է աճել 9 տարեկանից և Աննան շուտ հասկացել է, որ տարբերվում է հասակակիցներից և աշխարհին ցույց տալու բան ունի: 1999 թվականին նրա ամեն կուրծքը արդեն կշռում էր 12 կգ: Այժմ նրա կրծքերի ընդհանուր քաշը կազմում է 50 կգ, իսկ ընդհանուր մակերեսը` 259 սմ: Աննան ասում է, որ մինչև հիմա փնտրում է այնպիսի տղամարդու, որը կհետաքրքրվեր նրանով, սակայն մեծամասնությունը նույնիսկ ի վիճակի չի լինում նրա հետ խոսել, երբ տեսնում են այդպիսի անսովոր տեսարան:
     Իսկ աշխարհի ամենամեծ կուրծքը, որը դարձել է այնպիսին վիրահատությունների արդյունքում, պատկանում է պոռնոաստղ Չելսի Չարմսին, որը կրում է 164XXX համարի կրծկալ:
    

     5) Ամենաբարակ գոտկատեղը կազմում է 38.1 սմ, առանց կորսետի (սեղմիրան) այն 53 սմ է պատկանում է 70 ամյա ամերիկուհի Քեթի Յունգին։ Մինչև 28 տարեկանը ունեցել է 2 երեխա և դրանից հետո սկսել է կրել կորսետներ: Հիմա կորսետը հանում է 30 րոպեում:
    

     6) Ամենածանր հեծանիվը կշռում է 750 կգ և պատկանում է հոլանդացի Վոթեր վան դեն Բոշին։
    

     7) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մի քանի երիտասարդներ ստեղծել են 11 մետր երկարությամբ աշխարհի ամենամեծ սքեյթբորդը:

«Հսկան» սովորական սքեյթբորդի կրկնօրինակն է և դրա համեմատ ունի ընդամենը 3 տարբերություն` այն 12 անգամ ավելի երկար է, լայն և բարձր:

Տղաներից մոտ 140 հազար դոլար է պահանջվել 1562 կգ-անոց մարզագույքը ստեղծելու համար: Դրա վրա միաժամանակ տեղավորվում է 10 մարդ:
    

     8) Նման հավաքածուով կարող է հպարտանալ Բեթինա Դորֆմանը Գերմանիայից, որը 1993-ից ի վեր հավաքել է 15 հազար ամենատարբեր Բարբի տիկնիկներ։
    

     9) Կանադացի Աարոն Քեյսին պատկանում է ճաշի գդալները դեմքի վրա հավասարակշռելու համաշխարհային ռեկորդը։
    

     10) Գերմանացի Իվո Գրոշեն աշխարհում բոլորից արագ է հանում գուլպայակապերը միայն ատամներով։
    
11) Էլլայն Դեվիդսոն. Այսպես է աշխարհի ամենաշատ փիրսինգ ունեցող կնոջ անունը: Նա 66 տարեկան է և վերջին տվյալներով իր վրա ունի 6925 փիրսինգ: Այս բրազիլուհին, մինչ հայտնի դառնալը աշխատել է բուժքույր: Առաջին անգամ նրա վրա ուշադրություն դարձրել են 2000 թ.-ին. այդ ժամանակ նրա վրա կար 462 փիրսիրնգ, որոնցից 162-ը միայն դեմքին: 2005 թ.-ին փիրսինգների փիվը հասավ 3950-ի, 2009թ.-ին՝ 6005: Իսկ ահա 2011 թ.-ի փետրվարի դրությամբ այս կնոջ մարմնին կար 6925 փիրսինգ, որոնցից 1005 հատը ներքին:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Էլլայնը 2011 թ.-ին ամուսնացել է. նրա ամուսնու մարմնին չկա ոչ մի փիրսինգ կամ տատու:
     12) Ամենահարուստ մազային ծածակույթն ունի Սուպատրա Սասուպհան Թաիլանդից։
     13) Չիկագոյում վաճառվում է 3.2 կգ-ոց և 41 սմ երկարությամբ հոթ դոգ, որն արժե 40 դոլար։
     14) Ամերիկացի Չադ Ֆելը ռեկորդակիր է համարվում մաստակից ամենամեծ փուչիկը փչելու մեջ։

15) Ջիմ Հանթերը Ավստրալիայից դանակի օգնությամբ 1 րոպեում կարող է կտրել 25 հասուն ձմերուկ իր օգնական Սելիա Քերթիսի մերկ մարմնի վրա։
    

16) Ամերիկացի Ջեյմս Ա. Դեքեյնը հավաքել է աշխարհում ամենամեծ զենքը։

17) Նորզելանդացի ակրոբատները կարողացել են երեք հոգով 6.5 րոպե մնալ 56x66x69 սմ չափեր ունեցող փակ արկղում։

18) Սքայ Բրոբերգը Նոր Զելանդիայից ռեկորդ է սահմանել՝ ամենարագը տեղավորվելով փակ տարայի մեջ։

19) Մեկ րոպեի ընթացքում Նելե Բրուքմանը Գերմանիայից կարողացել է բարձրանալ 10 մետր երկարությամբ հարթ ձողի վրայով։

20) 2013թ. Գինեսի գրքում է հայտնվել 1.118 մ հասակ ունեցող Զևս անունով շունը։Նրա քաշը 70կգ է և ամեն օր նրան կերակրելու համար հարկավոր է 14կգ կեր: Նա 2սմ-ով գերազանցել է Գիգանտ Ջորջ անունով իր ցեղակցին: Զեւսի խնամակալը նշում է, որ իրեն ամենահաճախ տրվող հարցը հետեւյալն է. «Սա ի՞նչ է. ձի, թե՞ շուն»:
     21) Պեկինք ցեղատեսակի շունը Պեսսի անունով ունի աշխարհում ամենաերկար լեզուն, որի երկարությունն է 11, 8 սմ: Նրա լեզուն չափել են Վատիկանի կլինիկաներից մեկում 2009 թվականին, երբ շունը 9 տարեկան էր:
     22) Բրիտանացի Թոմաս Բլեքթորին ունի ամենաուժեղ լեզուն աշխարհում։
     23) «Ամենաարագ» լոգասենյակը։
     24) Ջուլիան Պավոնը ԱՄՆ-ից սահմանել է ռեկորդ 2010թ. մարտի 21-ին։ Նա ամենաերիտասարդ թմբկահարն է։ Ռեկորդի ժամանակ նա 5 տարեկան 10 ամսական և 3 օրական է եղել։
     25) Անգլիացի բուլդոգին է պատկանում 100 մ տարածության վրա սքեյթբորդով ամենարագ ընթանալու ռեկորդը։
    
    


    
    
    
    
Աղբյուրը` guinness world records
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
17603 | 0 | 0
Facebook