Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են ֆուտբոլը խաղում 11 հոգով...

ZooG
Հեղինակ`
ZooG
10:37, կիրակի, 16 հունիսի, 2013 թ.
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են ֆուտբոլը խաղում 11 հոգով...
     Իսկ դուք երբևէ մտածել ե՞ք, թե ինչուն են ֆուտբոլ խաղում 11, այլ ոչ թե ավել կամ պակաս ֆուտբոլիստներով:

    

    
Ինչպես գիտեք ֆուտբոլի հայրենիքը Անգլիան է: Առաջին անգամ երբ անգլիացիների մոտ առաջացավ ֆուտբոլ խաղալու միտքը, ավելի ճիշտ անգլիացի ուսանողների, ֆուտբոլը դեռևս լայն տարածում չուներ: Ֆուտբոլային առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1570 թվականին, Լոնդոնի շուրջ 100 արհեստավորների մասնակցությամբ, որը ավարտվել է շատ զոհերով ու վիրավորներով:

    

    
Ֆուտբոլը դադարեց լինել սպորտաձև, երբ Անգլիայի արքա Հենրի VIII-ը 16-րդ դարում արգելեց խաղալ այդ «բարբարոսական» խաղը: Արքայի հրամանագրով, ով որ խաղար այդ արյունոտ ու մարդասպան խաղը կնստեցվեր բանտ: Արքայի այս որոշումը գոյատևեց մինչև 1842 թվականը:

    
Հրամանագրի վերացումից 6 տարի անց Քեմբրիջի համալսարանի ուսանողները կազմեցին կանոնադրություն ֆուտբոլի համար, որպեսզի այն դառնար ավելի քաղաքակիրթ խաղ: Սակայն այդ կանոնները իրենց չարդարացրեցին, քանի որ ըստ այդ կանոնների խաղացողները իրավունք ունեին հարվածել միմյանց ոտքերին, քաշել ձեռքերից, հրել իրար և այլ խախտումներ անել:

    
Առաջին ֆուտբոլային ասոցացիան հիմնադրվել է 1863 թվականին: Միևնույն ժամանակ ընդունվել են նոր կանոններ, որոնք նման են ներկայիս կանոններին:
    
     Իսկ թե ինչու են խաղում 11 հոգով, դիտեք այստեղ կամ սեղմեք նյութի աղբյուրի վրա
Աղբյուրը` ArmZooG.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10427 | 0 | 0
Facebook