Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցը որը հայտնվել է գինեսի գրքում

GOR Mkhitaryan
Հեղինակ`
GOR Mkhitaryan
14:07, շաբաթ, 15 հունիսի, 2013 թ.
Աշխարհի ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցը որը հայտնվել է գինեսի գրքում

Արդեն մի քանի տարի անընդմեջ հնդկական Լակհնայու քաղաքի մասնավոր դպրոցը հայտնվում է Գինեսի գրքում` ամենաշատ աշակերտ ունենալու համար. 2010-11 թթ. ուսումնական տարում 39 հազար մարդ որոշել է այնտեղ կրթության ստանալ:

Այս մասին գրում է «Իտառ-Տասսը»:

«Մեր գրառումների համաձայն, այսօր դպրոցում սովորում է ավելի քան 45 հազար աշակերտ: Առաջին անգամ ուսումնական հաստատությունը Գինեսի գրքում հայտնվել է 1999 թվականին, երբ այստեղ սովորում էր 22 հազար աշակերտ: Բացի այդ, այն աչքի է ընկնում ոչ միայն աշակերտների քանակով, այլ նաև կրթության որակով», - ասել է դպրոցի հիմնադիրը:

Ուսումնական հաստատությունը բացվել է 1959 թվականին, որի համար հիմնադիրը ստիպված է եղել նույնիսկ պարտք վերցրել` 300 ռուպի (այսօրվա փոխարժեքով` մոտ 6 դոլար), ինչը բավարարել է ընդունել ընդամենը հինգ հոգու: Ժամանակի ընթացքում ուսումնական հաստատությունը զարգացել է և 2002 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նույնիսկ արժանացել է հեղինակավոր կրթական մրցանակի, որին այդ պահին աշխարհի որևէ այլ դպրոց չէր արժանացել:


    
Աղբյուրը` dasaran
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3853 | 0 | 0
Facebook