Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի ամենախելացի երեխան

ZooG
Հեղինակ`
ZooG
13:01, ուրբաթ, 14 հունիսի, 2013 թ.
Աշխարհի ամենախելացի երեխան
    
Աշխարհի ինտելեկտի ամենաբարձր գործակից ունեցող մարդկանց նշանավոր «Մենսա» կազմակերպության ամենանոր անդամը երեք տարեկան Շերվին Սարաբին է դարձել: Երբ նա երկու տարեկան էր, կարողանում էր մինչև 200-ը հաշվել, կարդալ, ինչպես նաև գիտեր աշխարհի բոլոր պետությունների անունները և նրանց դրոշները:
Թուրքական «Haberler» -ը գրում է, որ անգլիացի երեխայի ինտելեկտի գործակիցը 136 է, 10 ամսական հասակում նա սկսել է խոսել, իսկ 20 ամսականում նախադասություններ է կազմել: Արտասովոր երեխայի մայրը` նախկին ուսուցչուհի 36-ամյա Ամանդա Սարաբին նշել է, որ հպարտանում է որդու կարողություններով:
«Որդիս աշխարհի բոլոր պետությունները կարող է քարտեզի վրա ցույց տալ: Նա նույնիսկ կարող է պատմել, թե մեր օրգանները ինչ ֆունկցիաներ են կատարում: Նա ամեն ինչի մասին գաղափար ունի, կարծես երեք տարեկան երեխա չլինի», -պատմել է Ամանդան: Նա, նշելով, որ որդին մասնավոր մի դպրոցում հատուկ կրթություն է ստանում, հույս է հայտնել, որ երեխան վաղ հասակում կհանձնի բոլոր անհրաժեշտ քննությունները և շուտով համալսարան կընդունվի:
    
     Այլ հետաքրքիր նյութեր կարող եք գտնել Նյութի աղբյուրում
Աղբյուրը` ArmZooG.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9104 | 3 | 0
Facebook