Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ դուք գիտեք ինչպես է առաջացել Կոկա-Կոլան, և ինչ բաղադրություն ունի այն

13:50, հինգշաբթի, 13 հունիսի, 2013 թ.
Իսկ դուք գիտեք ինչպես է առաջացել Կոկա-Կոլան, և ինչ բաղադրություն ունի այն

Հայտնագործումը

Տասնյակ իրեր, որոնցից մենք օգտվում ենք ամեն օր, ի հայտ են եկել շնորհիվ սովորական պատահականության։

1886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։

Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։

Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս՝ վաճառողը պատահաբար շփոթելով ծորակները սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է «Coca-Cola» ։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։
    
     Բաղադրությունը
    

«Coca-Cola» -ի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։

Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած նյարդային խանգարման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆից (որի հանդեպ անտարբեր չէր նաև հենց ինքը) ։ Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ Բիզնեսը հասնում է իր բարձրակետին երբ 1916 թ-ին հայտնաբերվում է կոկա-կոլաի իրական շիշը:
    
     Հետաքրքիր է նաև իմանալ, որ`
     * Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։
    
     * Հետաքրքիր է, որ Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։
    
     * 1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի արտադրությամբ։
    
     *
Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլաի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։
    

Հետագայում, մրցակիցների պատճառով, որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke, Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և Caffeine-Free Tab.


    

Այժմ Կոկա-կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրներում։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12327 | 9 | 0
Facebook