Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տղամարդկանց դավաճանության պատճառը

Nane Adamyan
Հեղինակ`
Nane Adamyan
14:55, ուրբաթ, 07 հունիսի, 2013 թ.
Տղամարդկանց դավաճանության պատճառը
     Կանայք հաճախ բողոքում են իրենց ամուսիններից, որ նրանք անտարբեր են, անուշադիր, և դավաճանում են իրենց, ինչն էլ հանգեցնում է բաժանության կամ ավելի վատ` համատեղ կյանքի, բայց առանց սիրո և կրքի: Հարց է առաջանում, ինչպե՞ս դուրս գալ նման իրավիճակից: Առաջին բանը, որ գալիս է մտքիդ նման բան լսելիս, դա այն է` «ինչպիսի սրիկա, ինչպե՞ս կարող էր, դա անթույլատրելի է» … բայց մի պահ եկեք կանգ առնենք և հասկանանք այդ ամենի պատճառը…
     Բազում հոգեբանական ուսումնասիրություններ և հարցումներ ցույց են տվել, որ սիրող ամուսինը երբեք չի դավաճանում իր կնոջը, եթե տանը ստանում է այն ամբողջ սերն ու ջերմությունը ինչի կարիքը նա ունի, եթե տանը կարողանում է լիցքաթափվել, լինել անկաշկանդ իր սիրելիի հետ և իրականցնել իր բոլոր, անգամ խենթ ցանկությունները….
     Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, համաձա՞յն չեք․․․ միգուցե կանա՞յք են մեղավոր, որ իրենց դավաճանում են, միգուցե կանայք, իրենց չհետևելով, ընկղմվելով կենցաղի մեջ, մոռանու՞մ են այն մասին, որ տղամարդիկ սիրում են աչքերով, և պետք է անկախ ամեն ինչից, ունենալ խնամված տեսք, ժամանակ գտնել սիրելիի հետ լինելու համար, կիսվեն միմյանց հետ իրենց ցանկություններով, և որ ամենակարևորն է, միշտ լինեն հետաքրքրիր բոլոր բնագավառներում: Խոսքը սիրող և սիրով ամուսնացած զույգերի մասին է, և ոչ թե հաշվարկով կամ այլ պատճառներից դրդված ամուսնությունների մասին:
     Տղամարդի´կ, Դուք էլ ձեր հերթին մի փոքր հանդուրժող և ներողամիտ եղեք, քանի որ լա´վ մայր, լա´վ կին, լա´վ սիրուհի, լա´վ ընկեր լինելը այնքան էլ հեշտ չէ։ Օգնենք Ձեր կնոջը կատարյալ լինելու հարցում:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4990 | 0 | 0
Facebook