Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարգված բժիշկ լինելու համար պետք է հարգել նախ հիվանդին

Angel Dayan
Հեղինակ`
Angel Dayan
13:12, չորեքշաբթի, 05 հունիսի, 2013 թ.
Հարգված բժիշկ լինելու համար պետք է հարգել նախ հիվանդին
     Ես պահանջում եմ, որ Բժշկական համալսարանի պետական քննությունների ցանկում լինի «նորմալ բնավորության» քննությունը:
     Հիասթափված ու զզված եմ Հանրապետական հիվանդանոցի բժիշկների մեծ մասից: Կոպիտ է հնչում, գիտեմ, բայց ամեն սանիտարկա իրեն գլխավոր բժիշկ է զգում: Ալարում են կաբինետի տեղ ասել, մեկը մյուսի վրա է գցում: Վաղուց չէի եկել, կարծում էի՝ նման անմակարդակ ու ժամանակակից բժշկությանը ոչ հարիր սպասարկում էլ չկա, բայց ոնց ժողովուրդն է ասում, «իշտահիդ քացախ»:
     Ուրեմն, հիվանդանոց գնալիս պետք է նախօրոք սովորել, թե ինչպես են թոքերը նկարում կամ ռենտգեն անում, այսինքն՝ ինչպես կանգնեք, ինչ դիրքով, ոնց, որ հանկարծ բժիշկը չներվայնանա: Թե չէ ինքը պարտավոր չի քեզ դրա մասին մանրամասն բացատրել:
     Երևի ավելորդ է ասել գումար ուզելու մասին. «Սովորաբար պատասխանը 4 օրից ենք ասում, բաաաաայց կարող ես և վաղը իմանալ»:
     Բժշկական ուսանողներին ուղղակի խնդրում եմ. լավ սովորեք, ակամա մարդասպան մի դարձեք, մի կորցրեք ձեր մարդկային որակները (եթե ունեցել եք) միայն այն պատճառով, որ ձեզ անուն-հայրանունով են դիմում:
     Ու բժիշկներ ջան, հիշեք. հարգանքի և շնորհակալության արժանի է միայն այն բժիշկը, ով ինքն է հարգում իր հիվանդին: Կոպտելուց առաջ պատկերացրեք հիվանդի տեղում ձեր հարազատին կամ էլ գոնե հաշվի առեք, որ ոչ բոլորն են անլեզու ու ամաչկոտ, ու հարկն եկած տեղը կպատասխանեն անհարկի կոպտությանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7628 | 1 | 0
Facebook