Հարգելի օգտվողներ
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Մամուլի խոսնակ բաժնում շուտով կներդրվի վարկանիշավորման համակարգ, ինչը կավելացնի մեր օգտատերերի հնարավորությունները:
Բացի այդ, ցանկանում ենք տեղեկացնել, որ այսուհետ մենք արգելափակելու ենք բոլոր այն օգտատերերին, ովքեր կչարաշահեն մեր ընձեռած հնարավորությունները և կխախտեն գրանցման պայմանները:
Բացի վերոնշյալ պահանջները մենք, առանց նախապես տեղեկացնելու, կարգելափակենք մամուլի խոսնակի այն էջերը, որտեղ կհրապարակվեն նյութեր, որոնք.
1. նպատակ ունեն ընթերցողին արհեստականորեն տեղափոխել այլ տիրույթ,
2. հրապարակում են նյութեր, որոնց վերնագրերը և նյութի բովանդակությունը չեն համապատասխանում իրար, կեղծ են, խաբեության տարրեր են պարունակում,
3. նյութերը, ֆոտո/վիդեո շարքերը տեղադրված են մասամբ և ստիպում են սեղմել ինչ որ գրառում, որպեսզի ընթերցողին տեղափոխեն այլ տիրույթ,
4. պարունակում են հայհոյախառն, անձը վիրավորող արտահայտություններ, անպարկեշտ նկարներ և այլն (գրանցման պայմանագիր):
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն օգտատերերը, ովքեր արգելափակումից հետո կփորձեն այլ անուններով գրանցվլ և հղում տալ մեր կողմից արդեն արգելափակված կայքերին, օգտատերը, նրա էլ.հասցեն և կայքը կտեղադրվեն մեր համակարգի սև ցուցակում, որից հետո այլևս հնարավոր չի լինի օգտվել մեր ծառայություններից:
Շնորհակալություն համագործակցության համար