«Թոմ ու Ջերրի» հայտնի մուլտֆիլմում «Մայրիկ – Երկու-Կոշիկը» (Mammy Two Shoes) կերպարի համար հիմք է հանդիսացել սևամորթ տանտիրուհու դասական կերպարը:
Սկզբում այդ կինը մուլտֆիլմում հանդես էր գալիս որպես սպասուհի, ով հետևում էր Թոմ ու Ջերրիի տան կարգուկանոնին: Նրա դեմքը ցուցադրվել է ընդամենը մի անգամ «Saturday Evening Puss» սերիայում, քանի որ բազմաթիվ հեռուստադիտողներ նամակներ էին ուղարկել' խնդրելով ցույց տալ նրա դեմքը:
Նրա կերպարի համար նախատիպ է հանդիսացել սևամորթ դերասանուհի Հեթթի Մակդենիելը: Վերջինս «Քամուց քշվածները» ֆիլմի Մամիի դերակատարման համար Օսկար է ստացել:
Նա միշտ Թոմին վռնդում էր, երբ վերջինս չարություն էր անում: Երբեմն կրում էր իր բոլոր զարդերն ու գնում փոկեր խաղալու, իսկ ամենասիրած արտահայտությունը ՝ «Թո՛մ, եթե դու լավ կատու ես, ուրեմն ես Լանա Թյորներն եմ»:
1954թ. Թոմի տիրուհին փոխվեց: Նրան փոխարինեց մի իռլանդուհի: Նրա ձեռքերն ու եղունգները, որոնք հայտնվում էին կադրում, սպիտակ գույնի էին: Իսկ արդեն 12 տարի անց նկարահանված սերիաներում տանտիրուհու կերպարն այլևս չի հանդիպում: