Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՑԻՆԻԶՄ."... ՋԻՊՍ ՋԱՐԴԵՑԻ ՍԵՆՑ ԴԱՐԴ ՉԵԻ ԱՆՈՒՄ, ԻՆՉ ԴՈՒ ՔՈ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ..."

02:21, կիրակի, 02 հունիսի, 2013 թ.
ՑԻՆԻԶՄ."... ՋԻՊՍ ՋԱՐԴԵՑԻ ՍԵՆՑ ԴԱՐԴ ՉԵԻ ԱՆՈՒՄ, ԻՆՉ ԴՈՒ ՔՈ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ..."

Կարեն Թումանյան

ՑԻՆԻԶՄ."... ՋԻՊՍ ՋԱՐԴԵՑԻ ՍԵՆՑ ԴԱՐԴ ՉԵԻ ԱՆՈՒՄ, ԻՆՉ ԴՈՒ ՔՈ 13 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ..."

Ինչքան ասում եմ մի որոշ ժամանակ սուր սոցիալական թեմաներով ոչ մի բան չգրեմ, բայց հա չի ստացվում ու չի ստացվում: Իսկ ինչպես կարող է ստացվել եթե ամեն քայլափոխին որոշ կայացած ցինիկների կողմից, հանդիպում ես անարդարության և անհավասարության դրսևորումներին: Եվ այսպես ահա թե, ինչ ինձ պատմեց իմ բարեկամներից մեկը`

-'' Նստած էի սրճարանում սպասում էի, որ հաշիվը բերեն…հանկարծ լսեցի, թե ինչպես է միջին տարիքի մի կին լացակումած ձայնով դիմելով մատուցողին ասում` -Դու հասկանում ես, ես հենց նոր իմ հաշմանդության համար ստացած թոշակն եմ կորցրել, Դու հասկանում ես 13 հազար դրամ, 13հազար դրամ, 13 հազար դրամ….: Մատուցողը, որը ըստ երևույթի այդ կնոջ բարեկամներից էր փորձում էր ամեն կերպ հանգստացնել խեղճ կնոջը, սակայն ոչ մի կերպ դա նրան չէր հաջողվում: Կինը անսպասելի սկսեց հոնգուր հոնգուր լաց լինել: նա լացակումած պատմում էր, որ ինքը 3-րդ կարգի հաշմանդամ է և ամիսը ստանում է 13200 դրամ և հենց այսօր այդ գումարը փոստից ստանալով ճանապարհին հայտնաբերել է, որ կորցրել է այն…: Ուշադիր նայեցի այդ կնոջը, նա իմ վրա թողեց շատ պատկառելի ինտիլիգենտ կնոջ տպավորություն և այստեղ նույնիսկ մտածելը, որ սա կարող է խիղճ առաջացնելու տրյուկ լինել ավելորդ էր: Այս տրագիկ պատմությունը այդպես էլ այսքանով կավարտվեր, եթե կողքի սեղանից մի տղամարդ /ավելի լավ պատկերացում կազմելու համար այդ մարդու ''որակի'' մասին ասենք, որ նրա վզին մոտովրապես մի կես կիլոգրամանոց ոսկե շղթա էր ձգած / չբացականչեր` - «հետաքրքիր մարդիկ են 13000 դրամի համար ընենց վայնասուն են դնում…, էն օրը 40000 դոլարանոց ջիպս էի ջարդ ու փշուր արել մի հատ օֆ չարեցի…»: Այս բառերից հետո վերոհիշյալ կինը սկսեց արդարանալ, որ ինքը մենակ է ապրում և հիվանդության պատճառով չի աշխատում և այդպես շարունակ….:

Այդ տեսարանը իսկական մղձավանջ էր հիշեցնում, այո մղձավանջ, իսկ այլ կերպ ինչպես անվանել, երբ պատկառելի հայուհին ստիպված է ինչ, որ մի տականքի առաջ կանգնած բացատրություն տալ, թե, ինչու է ինքը հայտնվել այնպիսի վիճակում, որ 13000 դրամը իր համար կենսական նշանակություն ունի:

Հարգելի ընթերցող այս պատմությունը միանգամից երկու հարց է առաջացնում է` մեկը այն է, որ ինչու՞ են, այսօր մեր հաշմանդամները ստանում այնքան մինիմալ գումար, որ այն, որոշ հարուստ ցինիկների մոտ ծիծաղ է առաջացնում և երկրորդը, ինչու՞ են այսօր մեր հաշմանդամները այսպիսի «ճղճիմային» վիճակում գտնվում:

Հ.Գ- Չէ, որ եթե մենք կուրս ենք վերցրել դեպի զարգացած երկրները, ապա պետք է հասկանանք, որ նրանց մոտ հաշմանդամները լիարժեք ապահոված են պետության կողմից: Իհարկե մենք դեռ հեռու ենք զարգացած երկիր լինելուց, բայց գոնե մինիմալ պահանջներով ապահովել հաշմանդամներին մենք պարտավոր ենք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5507 | 0 | 0
Facebook