Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսի 28-ը ողջ հայության համար մեծագույն տոն է:

12:43, ուրբաթ, 31 մայիսի, 2013 թ.
Մայիսի 28-ը ողջ հայության համար մեծագույն տոն է:

1918թ.-ին բազմադարյա ճնշումներից ու հպատակ կարգավիճակից հետո, հայ ժողովուրդը համախմբվեց, պայքարեց ու արյան գնով ձեռք բերեց անկախ պետականություն ՝ Հայաստանի առաջին հանրապետությունը: Թեև հանրապետությունը, որպես այդպիսին գոյատևեց միայն 2 տարի, սակայն ժողովրդի ինքնագիտակցության ու ինքնավարության բարձրացման գործում դա կարևոր ձեռքբերում էր:

Այդ օրը նշվում է, որպես ուրախալի ու ոգեշնչող տոն: Տոնի կապակցությամբ 2013թ.-ի մայիսի 27-ին Զոլաքարի թիվ1 դպրոցում կազմակերպվեց յուրօրինակ դաս -մրցույթ ՝ 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Դպրոցն իր առջև խնդիր է դրել այնպես կազմակերպել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որ ունենանք իսկական հայրենասեր սերունդներ:

Վերջերս դպրոցն աչքի ընկավ ուսհաստատությունների միջև անցկացվող գնդակային հրաձգության մրցույթում: Ինչպես նաև ակտիվորեն մասնակցեց մայիսյան տոներին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:

Մայիսի 27-ի միջոցառումն ուներ երեխաների մեջ սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելու նպատակ:

Նախ՝ աշակերտները պայմանականորեն բաժանվեցին երկու խմբերի՝ «Սևեր» և «Կարմիրներ»: Սկզբում դպրոցի բակում մրցեցին վազք, հեռացատկ, ձգումներ մարզաձևերում: Այնուհետև՝ ՆԶՊ -ի դասարանում մրցեցին «Լավագույն դիպուկահար» կոչման համար:

Ողջ միջոցառման ընթացքում երգվեցին ռազմահայրենասիրական երգեր: Վերջում ընթերցեցին Հայոց Բանակի զինվորական երդումը, երգեցին օրհներգը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6157 | 0 | 0
Facebook