Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

11 ամենատարօրինակ սեքսուալ հակումները

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
12:36, երեքշաբթի, 28 մայիսի, 2013 թ.
11 ամենատարօրինակ սեքսուալ հակումները
     Դրսում գարուն է, և բոլորի մտքում … սերն է: Բայց ոչ թե բացահայտելու ենք` ինչ է սերը, այլ խոսելու ենք դրա տարբեր տարօրինակ դրսևորումների ու սեռական հակումների մասին:
    
    

Այսպես, տասնմեկ ամենատարօրինակ սեքսուալ հակումները.

1. Մոբիլոֆիլիա
    
Բավական տարածված սեքսուալ հակում: Մոբիլոֆիլերի մոտ անզուսպ սեռական ցանկություններ է առաջացնում այն ամենը, ինչը կապված է մեքենաների հետ: Նրանք միշտ կրքոտ ցանկություններ են ունենում սեքսով զբաղվել մեքենայի ծալովի ծածկոցի (կապոտի) վրա, հետևի նստարարնին ու անգամ ղեկին` բարձր արագությամբ երթևեկելիս:


     2. Պիգմալիոնիզմ
    
Ավելի հաճախ պիգմալիոնիզմը հանդիպում է տղամարդկանց մոտ, բայց լինում են նաև բացառություններ: Սա սեռական ֆրիկային հակում է ամեն տեսակ մանեկենների, արձանների ու ձեռագործ այլ օբյեկտների նկատմամբ: Իր անունը ստացել է քանդակագործ Պիգմալիոնից, ով սիրահարվել էր իր ստեղծած արձանին: Երբեմն այս տարօրինակ սեռական հակվածությունն անվանում են ագալմաթոֆոբիա:


     3. Ագոնոֆիլիա
    
Խաղարկային պայքար և բռնություն: Նրբության բոլոր դրսևորումները տաբու են: Ճտոցները, կծոցներն ու ճանկռոցները լրացվում են գոռոցներով` «Ա՜յ, տե՜նց, ցավացրո՛ւ ինձ…» կամ ըստ ցանկության և բարձր լացով: Մի խոսքով` կրքեր են, էն էլ ինչ ձևի…


     4. Պարտիալիզմ
    
Սեքսուալ ձգողություն դեպի կոնկրետ մարմնի մասերը, օրինակ` ոտքի թաթերը, մազերը, ձեռքերը և այլն: Ֆիզիկական կապը պարտադիր չէ:


     5. Հեմատոֆիլիա
    
Սեռական գրգռում արյան տեսքից:


     6. Դաքրիֆիլիա
    
Սեքս` արցունքներն աչքերին, ըստ «դահիճ-զոհ» սցենարի: Առաջինի դերում սովորաբար հանդես է գալիս տղամարդը: Կատաղի գոռալով զուգընկերուհու վրա (սկիզբ)` հացնում է նրան լացի (կուլմինացիա), որից հետո հեկեկացող «զոհին» վերցնում է իր գիրկը (ավարտ): Վարգաույրներն իջնում են, ու բոլորը գնում են քնելու:


     7. Ուրսուսագալմատոֆելիա
    
Սեքսուալ խաղեր` կենդանիների շորերով: Գործի են դրվում ամենատարբեր փափուկ հանդերձանքները` արջի, նապաստակի, աղվեսի… Սեքսուալ գազանանոց…


     8. Հիբրիստոֆիլիա
    
Անղեկավարելի հրապուրանք դեպի վատ (և շատ վատ) տղաները, ցանկալի է քրեական անցյալով:


     9. Ինֆանտոֆիլիա
    
Փոքրիկ երեխայի դեր: Անհրաժեշտ աքսեսուարներն են` ծծապտուկը (սոսկա), պամպերսն ու կապագլխարկը:


     10. Կլաուստորֆիլիա
    
Սեքս փոքրիկ և փակ տարածքներում:


     11. Սամնոֆիլիա
    
Ցանկություն` սեքսով զբաղվել քնած զուգընկերոջ հետ: Լուռ, հանգիստ, առանց ավելորդ աղմուկի…

Աղբյուրը` Psymag.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8588 | 3 | 0
Facebook