Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրիկիս նամակը ինձ...

Կարոտ
Հեղինակ`
Կարոտ
14:59, կիրակի, 26 մայիսի, 2013 թ.
Հայրիկիս նամակը ինձ...
     Սիրելի, թանկագին աղջիկս:
     Դու չես պատկերացնի ինչքա՜ն եմ ես քեզ սիրում...Երբ ես նայում եմ քեզ, տեսնում եմ քո ժպիտը, ինձ թվում է, թե արևը շողում է, թե երկինքը մաքու՜ր-մաքու՜ր է...
     Դու արևի շող ես ինձ համար...
     Ես և մայրդ քեզ կյանք ենք պարգևել, որպեսզի այդ կյանքը քեզ համար բանալի լինի: Միայն արա այն, ինչ հոգիդ է թելադրում: Օգնի՛ր մարդկանց, բայց միայն մաքուր սրտով: Պատրաստ եղի՛ր ամեն վայրկյան օգնել մարդկանց: Մենք ծնվել ենք նրա համար, որպեսզի տանք այն, ինչ կարող ենք: Մի՛ վախեցիր օգնել:
     Պահպանի՛ր քեզ: Եղի՛ր ներդաշնակ ինքդ քեզ հետ: Իմացիր, որ քո հոգին ոչ ոքի հասանելի չէ, միայն դու ես նրա պահապանը:
    
     Երբեմն մարդիկ կարող են քեզ ցավ պատճառել, միայն նրա համար, որ նրանք այլ կերպ չեն կարող: Մի՛ սպասիր նրանցից ոչինչ, մի պահանջիր այն, ինչ նրանք չեն կարող տալ: Ես գիտեմ, որ դու կարող ես: Մի՛ սպասիր, որ քո տեղը դա ուրիշը կանի: Քո կյանքը միայն քոնն է, քո հոգին դա այն լույսն է, որը կարող ես տալ միայն դու: Սիրտդ կասի քեզ ինչպես վարվել:
     Մի՛ վախեցիր սովորել: Սովորի՛ր խելացի և փորձառու մարդկանցից, ինչպես լուծել խնդիրները: Մի՛ վախեցիր հետևել իմաստուն խորհուրդներին: Սովորի՛ր: Շնորհակալ եղի՛ր: Եվ մոռացի՛ր վատը:
     Աշխատի՛ր քո հետևից դատարկություն չթողնել...
     Քո գրկախառնությամբ հալեցրու այն սառնությունն ու տրտմությունը, որ կտեսնես մարդկանց դեմքերին...
     Երբ վարվես այդպես, կգտնես այն, ինչի համար եկել ես աշխարհ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6807 | 0 | 0
Facebook