19-րդ դարում ապրած անգլիացի այս նկարիչը և բանաստեղծը՝ Էդուարդ Լիրը (1812 - 1888) , մի անգամ, երբ նկարելիս է եղել մի ալբան առևտրականի, նկարն ավարտին հասցնելուց հետո որոշել է նկարել նաև այդ առևտրականի կրտսեր եղբորը: Բայց քանի որ այդ պահին ձեռքի տակ այլևս ուրիշ թուղթ չի եղել, նա առևտրական ալբանին հավերժացրած թղթի մի անկյունում տեղավորել է նրա եղբոր՝ չափսով փոքր, բայց խնամքով արված պատկերը:
«Ճիշտ է, ես նրա կրտսեր եղբայրն եմ, բայց նրանից կարճահասակ չեմ: Դու ի՞նչ իրավունք ունես ընդգծել նրա համեմատ իմ ստորին կարգավիճակը: Դու ինչո՞ւ ես կարծում, թե իրավունք ունես մեր տան մեջ քեզ այդպես վիրավորական ձևով դրսևորես»:
Ավագ եղբայրը նույնպես հայտարարել է, թե զայրացած ու վիրավորված է, և հավելել է.
«Դու խիստ սխալվո՛ւմ ես, եթե կարծում ես, թե կարող ես իմ հարգանքին արժանանալ՝ շոյելով իմ ինքնասիրությունը եղբորս նսեմացնելու գնով» :
«Նրանց տեսքն այնքան սարսափազդու էր, որ ես շտապեցի հրաժեշտ տալ ու անմիջապես հեռանալ», - գրել է Լիրը: