ՄԻՊ ֊ը, գլխավոր դատախազը չի՞ տեսնում, որ ստեղ բավարար չէ` անձի առևանգման հիմնավոր կասկած չկա ... Մարդու իրավունքների, կանանց իրավահավասարության, ԼԳԲՏ համայքնի, աղանդավորների, ամեն ծառ ու թփի համար օրնիբուն կուրծք ծեծողները, սութի ֆեմինիստկեքը, քվազիրավապաշտպաններն ու դրանց պես զանազան մանրումիջին բաները, ՀԿ ֊րը բան չունե՞ն բա ասելու էս ակնհայտ, աչք ծակող խայտառակության ֊ քաղաքական հետապնդման առթիվ, ՄԻՊ ֊ը, գլխավոր դատախազը չի՞ տեսնում, որ ստեղ բավարար չէ` անձի առևանգման հիմնավոր կասկած չկա, կալանքի հիմքերն էլ իսպառ են բացակայում ... Երկիրը վխտում ա հանցավորության մեջ` սկսած թմրավաճառությունից մինչև քրեական օրենսգրքի յուրաքնաչյուր հոդված, բայց սրանք լուռ, ոչ մի նիկոլականի հանդեպ կալանք չի կիրառվում, ուզում ա վրաերթ անի, ուզում ա Կենտրոնում մարդ գյուլլի, ուզում ա կոռուպցիայի ցեխ դնի, վերջապես հո՞ ադրբեջանցի զինվոր չի գերևարվել, որ դոշ տան, իրավունք պաշտպանեն կամ հո հականիկոլական մեկը չի, որ դատարան շրջափակեն, գնդակահարություն պահանջեն, պարզապես Եռաբլուրում հանգրվանածի մորն են իրավաբարոյական խայտառակ հիմնազուրկ կերպով կալանավորել, ինչ է եղել որ, ինչի՞ պիտի գործեն ... Սրանք մեղավոր չեն, սրանց մերերն են մեղավոր։ Իսկ տիկին Գայանեն, որքան էլ որ սարսափելի ու ողբալի է, քաղբանտարկյալ է, առաջին կին քաղբանտարկյալ《արդարադատության բաստիոն Նոր Հայաստանում》։ Մարդ չգիտի Կոռնիձորով հուսադրվի, թե Շենգավիթի դատարանով հուսալքվի, նահատակված Ժորայի մահը փորձի իմաստավորել, թե դատավոր Ժորայի կյանքով իմաստալքվել, չէ՜, էս ամենի լուծումը մեկն է` նախևառաջ Հ.Գ. Նապոլեոնը հաղթեց բոլոր ճակատներում, հետևապես կայսրության անկումն անխուսափելի էր։ Նույն անալոգիայով Նիկոլը հաղթահարեց անբարոյականության բոլոր բարձունքները, հուսամ` քաղաքականապես սատկելը երկար չի սպասեցնի. Վահե Եփրիկյան
|