Մարդկության պատմության մեջ ցեղասպանության առաջին դրդողի՝ Մովսեսի պատգամ-ուղերձն իր հայրենակիցներին
Սույն քաղվածքը մ.թ. առաջին դարում ապրած հրեա նշանավոր պատմիչի և զորահրամանատարի արժեքավոր աշխատություններից մեկից է կատարված: «Ո´վ Իսրայելի զավակներ. Բոլոր մարդկանց երջանկության հասնելու միակ միջոցը բարի Տեր Աստվածն է, քանի որ միայն Նա կարող է երջանկություն պարգևել այն մարդկանց, ովքեր արժանի են դրան և խլել այն նրանցից, ովքեր մեղք են գործել Իր առաջ: Եթե դուք վերաբերվեք Նրան այնպես, ինչպես ինքն է ցանկանում, և ինչպես ես, ով լիովին ծանոթ է Նրա սահմանումներին, վստահեցնում եմ, որ անհաջողությունները ձեզ չեն պատուհասի, միշտ կփառաբանվեք ձեր նախանձելի երջանկությամբ, և ոչ միայն մշտապես կտիրապետեք ձեր ներկա կարողություններին, այլև շուտով կհասնեք այն հզորությանը, որը դեռ չունեք: Հնազանդվեք միայն Տեր Աստծո պահանջներին և միշտ գործեք այնպես, ինչպես Նա պատվիրում է: Երբեք մի՛ փոխարինեք ձեր ներկա օրենքները մեկ այլ շինվածքով, արգահատանքով մի՛ մերժեք ներկայի ճիշտ կրոնականությունն ի օգուտ որևէ այլ աստվածապաշտության: Հետևելով այս խորհուրդներին՝ դուք միշտ կլինեք ամենաուժեղ մարտիկները որևէ մեկի հետ մարտերում, և ձեր թշնամիներից ոչ մեկը չի կարողանա հաղթահարել ձեզ, քանի որ, ապավինելով Աստծո օգնությանը, դուք կարող եք համարձակորեն ուշադրություն չդարձնել որևէ մեկին: Ձեր առաքինության համար մեծ պարգևներ են պատրաստվում ձեզ համար, եթե միայն դուք ամբողջ կյանքում հաստատուն մնաք դրանում, որովհետև առաքինությունը ամենակարևոր և նշանակալի բարիքն է, որն իր հետևից տանում է մնացած բոլոր բարիքները. եթե դուք միմյանց հետ հարաբերություններում հավատարիմ մնաք այդ առաքինությանը, ապա դուք ոչ միայն լիովին երջանիկ կլինեք և կարժանանաք պատվավոր համբավի նույնիսկ օտարերկրացիների շրջանում, այլև սերունդների աչքում անսասան փառքի կարժանանաք։ Դուք կկարողանաք հասնել այս ամենին, եթե լինեք հնազանդ պահապաններն Աստծո այն օրենքների, որոնք ես տվել եմ ձեզ, և եթե ջանասիրաբար փորձեք հասկանալ դրանց իմաստը: Ես ինքս լքում եմ ձեզ ուրախ զգացումով, ապավինելով ձեզ տրված օրհնություններին և վստահելով ձեզ իմաստուն օրենքին, լավ կազմակերպված պետական կարգին և առաքինի ղեկավարության հոգածությանը, ովքեր հոգածու կլինեն ձեր բարօրությանը: Եվ Տեր Աստված, Որը հոգածու է ձեզ մինչ այժմ, և Որի ցանկությամբ ես ձեզ եմ նվիրել իմ ուժերը, առաջնորդել է ձեզ ոչ միայն մինչև այս օրը, այլև պատրաստ է ձեզ իր աջակցությունը ցուցաբերել այն ամբողջ ընթացքում, որ դուք ինքներդ եք ցանկանում օգտվել Նրա հովանավորությունից. բայց դրա համար դուք պետք է հետևողականորեն առաքինի մնաք: Լավագույն խորհուրդները, որոնց հետևելով դուք միշտ երջանիկ կլինեք, ձեզ կտան Եղիազար քահանայապետը, Հեսուն, տոհմերի երեցներն ու ղեկավարները. պատրաստակամորեն լսեք նրանց հրահանգները՝ նկատի առնելով, որ բոլոր նրանք, ովքեր ունակ են պատշաճորեն հնազանդվել, ժամանակի ընթացքում, երբ իշխանություն ստանան, կկարողանան լավ կառավարել. իմացեք, որ իսկական ազատությունը կայանում է նրանում, որ չդիմադրեք ձեր ղեկավարների կարգադրություններին: Այժմ դուք, հիրավի, փնտրում եք ձեր ազատությունը նրանում, որ վիրավորում եք ձեր բարերարներին. ձեր գործերը հետագայում հաջող կլինեն միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կհրաժարվեք այս վարվեցողությունից։ Երբեք բարկությամբ մի՛ լցվեք ձեր վերադասի նկատմամբ այնպես, ինչպես բազմիցս համարձակվեցիք վարվել իմ նկատմամբ. դուք հո լավ գիտեք, որ ես ավելի հաճախ ձեր ձեռքով մեռնելու վտանգի ներքո եմ եղել, քան թշնամիների։ Սակայն ես ձեզ այս ամենը որպես նախատինք չեմ ասում (ի վերջո, ես չեմ ուզում, որ կյանքից բաժանվելիս, ձեր մեջ տհաճ հիշողություն թողնեմ, մանավանդ որ նույնիսկ այն ժամանակ չեմ բարկացել ձեր վրա, ես ստիպված էի դիմանալ ձեր վիրավորանքներին), այլ բացառապես այն բանի համար, որպեսզի ապագայում ձեզ զսպեք հենց այս առումով և չմտածեք վիրավորել ձեր ղեկավարներին՝ հենվելով այն մեծ հարստության վրա, որը ձեր ձեռքը կանցնի, երբ անցնեք Հորդանանը և տիրեք Քանանին: Եթե դուք, ձեր հարստության շնորհիվ, արհամարհանք դրսևորեք առաքինության հանդեպ, ապա կկորցնեք Տեր Աստծո բարեհաճությունը: Եթե Հավիտենականին ձեր դեմ հանեք, կպարտվեք ձեր թշնամիներից, և նորից մեծագույն խայտառակությամբ կկորցնեք այն երկիրը, որին հիմա պետք է տիրեք, կցրվեք ամբողջ աշխարհով մեկ և ձեր ստորացմամբ լի կլինի ամբողջ երկիրը և ծովը: Երբ դուք ենթարկվեք նման փորձության, ձեր ապաշխարությունն արդեն անօգուտ կլինի, և օրենքներն հիշելը, որոնց դուք չեք հետևել, ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Հետևաբար, եթե ցանկանում եք պահպանել վերջինը, ապա, հաղթելով թշնամիներին, նրանցից ոչ մեկին կյանք մի բաշխեք, այլ վճռականորեն կոտորեք բոլորին ի շահ գործի, որպեսզի չգայթակղվեք նրանց ապրելակերպով և դրանով իսկ չխախտեք ձեր սեփական օրենքները, եթե նրանց կենդանի թողնեք: Ավելին, ես ձեզ խորհուրդ եմ տալիս քանդել նրանց զոհասեղանները, հատել նրանց սուրբ պուրակները և քանդել նրանց բոլոր տաճարները, որքան էլ որ լինեն, և կրակով ոչնչացնել նրանց ամբողջ ցեղը, որպեսզի այլևս չմնա նրանց հիշատակը. միայն այդ կերպ դուք կկարողանաք հանգիստ վայելել ձեր ձեռքբերումը: Եվ որպեսզի դուք ձեր անգիտությամբ չհակվեք չարի կողմը, ես, Տեր Աստծո հրամանով, ձեզ համար գրեցի, թե´ բոլոր օրենքները, թե´ առօրյա կյանքի բոլոր կանոնները. եթե հավատարիմ մնաք դրանց, ապա կարելի է ձեզ մարդկանց մեջ ամենաերջանիկը համարել» ։ Հովսեփոս Փլավիոս, «Հրեական հնություններ» |