Մեր օրերի ոսկե դարը
«Մութ ու ցուրտ» տարներ վերհիշողները ակնթարթորեն ավելացնում են՝ հավատով լի հրաշք օրեր էին:
1988-1998 թվականներ՝ առաջին ազգընտիր նախագահի առաջնորդությունն ու ծանրակշիռ ներկայությունը միջազգային տիրույթում մեզ վերադարձրեց մեր սրբազան տխրության ու անվերջանալի հարատևման ճշմարտությունը, ու ապրեցինք տաս երանելի տարիներ:
ՀՀ առաջին նախագահը կարիքը չունի ինչպես նվիրյալների, այնպես էլ լուսանցքներում կմկմացող «հակառակորդների» խոստովանությանը՝ թե ինքը հաղթանակ բերեց, թե ինքը աշխարհի տաս միլիոնից ավելի հայերի ինքնության առհավատչյան կնքեց:
Մենք մի հենարան ունենք՝ ետ նայելու ու տեսնելու ՀՀ առաջին նախագահի յուրաքանչյուր օրվա արժեքն ու կշիռը:
Եթե ինքը զորու է հաղթահարել իր ետ բերածի կորուստը, մենք էլ պիտի կարողանանաք՝ սպասելով իրեն...
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի