Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Փլուզվելու է այն գաղափարախոսությունը, որը բոլորին խոստանում է այն, ինչ կարող են ունենալ միայն քչերը

10:19, հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.
Փլուզվելու է այն գաղափարախոսությունը, որը բոլորին խոստանում է այն, ինչ կարող են ունենալ միայն քչերը

«Ժողովրդավարությունը կառավարման ձև է, որը թույլ է տալիս փոքր թվով խելացի եսասերներին ապրել մեծամասնության միամիտ եսասիրության հաշվին»:

***

«Քաղաքացիներին մանիպուլյացնելու համար ամենից հարմարն այն կարգախոսներն են, որոնք այն աստիճան տխմար են, որ ոչ մի միջին աստիճանի բանականություն ի վիճակի չէ դրանց մեջ խորամուխ լինել»:

***

«Ամենագոհ քաղաքացիներն ունի այն պետությունը, որը պատրանք է ստեղծում, թե բոլոր քաղաքացիները փոքրիկ թագավորներ են» ։

***

«Քաղաքականության մեջ հաջողում են գայլերը, որոնք առիթը բաց չեն թողնում ժողովրդին ոչխարի մորթով ներկայանալ»:

***

«Ժամանակ առ ժամանակ աղքատները միավորվում են, բռնագրավում են հարուստների ունեցվածքը և սկսում կռիվ տալ ավարը բաժանելու համար, որպեսզի իրենք հարստանան» ։

***

«Գաղափարախոսությունները հորինվում են ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ՝ քչերին հնարավոր ամեն ինչով ապահովելու համար» ։

***

«Ժողովուրդն ավելի ազատ չի դառնում, երբ իշխողներն իրենց ժողովրդի ծառա են անվանում» ։

Վիլհելմ Շվեբել, 19-րդ դարում ապրած գերմանացի գիտնական և հրապարակախոս

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1356 | 0 | 0
Facebook