Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Կենդանակերպի առաջին նշանը

21:10, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ.
Կենդանակերպի առաջին նշանը

Խոյը խորհրդանշում է չտարբերակված գիտակցությունը, գրգռումը և տարատեսակ էքսցեսները: Քաոսային, աններդաշնակ նշան, որի ամենավառ գծերն են իմպուլսիվությունը, ինքնաբուխությունը և բնազդայնությունը։ Նրա թրթիռները հստակ արտահայտված և հանկարծակի են: Խոյը պայքարի, ուժի, էներգիայի, հզորության նշան է։

Այս նշանի տակ ծնված մարդիկ, սովորաբար, իրենց գործի էնտուզիաստներ են, ռահվիրաներ, պատվախնդիր ձեռներեցներ, ինքնավստահ են և քմահաճ: Ստեղծագործական ուժի արժանավայել գործադրումը թույլատրելիի սահմաններում կարիք ունի հաստատուն նշանի վերահսկիչ, օժանդակող, մշտականությամբ օժտող կայունության: Այս համադրությունը չափազանց ուժեղացնում է այն։ Փոփոխական նշանի հետ զուգակցվելով՝ այն դառնում է շատ ավելի քիչ գործնական՝ ստանալով, սակայն, ընկալման արագություն, ճանաչողական կարողություն և նրբանկատություն։ Խոյի տարբերակիչ առանձնահատկությունը նրա ակտիվությունն է՝ զուգակցված առաջնորդելու և հրամայելու ցանկությամբ: Սա պատվախնդրության և առաջ մղվելու ձգտող էներգիայի նշան է:

Խոյերի եսասիրական էությունը դրսևորվում է հիմնականում հոգևոր գաղափարների ոլորտում: Խոյը սիրահարված է սեփական գաղափարներին՝ դրանց վերաբերվելով ինչպես հոգևոր երեխաների։ Ընդ որում նրան ամենևին չի մտահոգում իր մսից ու արյունից ծնված սերունդը, քանի որ ընտանիքի մեծացումը նա չափազանց ծանր բեռ է համարում իր երկրային առաքելության իրականացման ճանապարհին: Իր ծրագրերի և գաղափարների մեջ խորասուզված Խոյի ողջ էությունը հազվադեպ է հրաժարվում դրանց իրականացման համար մեկ անգամ անցած ուղուց, նույնիսկ եթե անիրագործելիությունը ակնհայտ է դառնում: Դա Խոյին դարձնում է խելագար և բռնակալ: Եսասիրական էությունը նրա մոտ հաճախ դրսևորվում է ավելորդ պահանջկոտությամբ, անմատչելիությամբ, ուրիշների նկատմամբ կարեկցանքի և նրբանկատության բացակայությամբ։ Լինելով իր նկատմամբ պահանջկոտ՝ նա իրեն իրավասու է համարում պահանջկոտ լինել ուրիշների նկատմամբ։ Նրա համար տառապանքը վերացական հասկացություն է, նրան չի հետաքրքրում շրջապատի տառապանքը, քանի որ կոնկրետի մեջ խորասուզվելու ունակություն նա չունի: Վերամբարձին հասնելու համար նա ամեն ինչի ընդունակ է։ Նրա պատվախնդրությունն արտահայտվում է ցանկացած գործ ղեկավարելու ձգտմամբ։ Ունենալով առաջնորդի բնական հատկանիշներ՝ նա կարող է շատ գործեր անել։

Խոյը ուժեղ մագնիսական ազդեցություն ունի ուրիշների վրա: Ֆինանսապես սահմանափակված չլինելով՝ նա հյուրընկալ է, առատաձեռն ու բարի։ Ժլատությունը նրան անհայտ է, բայց նա հակված չէ ողորմություն տալու և, չնայած սեփականության շահն իրեն այնքան էլ չի հետաքրքրում, նա կարողանում է պահպանել ու մեծացնել ունեցածը կրթական կամ դիվանագիտական նպատակներով։

Տղամարդ խոյերն առնական են, իսկ կանայք օժտված են ուժեղ կամքով։ Խոյերի էրոտիկ սկիզբը ձգտում է դեպի իդեալականացում և սուբլիմացիա։ Հոգևոր կամ գեղարվեստական ոլորտում ինքնաիրացման ցանկության պատճառով ընտանիքը հետին պլան է մղվում։ Խոյին ղեկավարում է գլխուղեղն ու ողնուղեղը։ Անբարենպաստ ասպեկտներով (հատկապես Մարսի հետ) այն հանգեցնում է հիպերմինիայի կամ նեվրալգիայի։ Սատուրնի հետ առնչության պարագայում հանգեցնում է հիպերտոնիայի։

Խոյի նշանին համապատասխանող քիմիական միացությունը երկաթի ֆոսֆատն է, որի պակասը կամ ավելցուկը այս նշանի տակ ծնվածների օրգանիզմում կարող է հանգեցնել գերարյունության, արյունահոսության, թոքերի, ուղեղի թաղանթների բորբոքման։ Նպատակներին հասնելու և ցանկությունների կատարման հարցում Խոյին բարենապաստելու են այն քարերը, որոնք կապված են նրա ծնվելու ժամանակ Կենդանակերպի գերիշխող համաստեղության հետ ՝ սարդոնիքս, ամեթիստ, բոլոր կարմիր քարերը: Խոյին հակառակ համաստեղության քարերը (Կշեռքի քարեր), լինելով նրա բնության հետ անհամաձայն, կարող են ոչնչացնել բարեկեցությունն ու կյանքը. այդ քարերն են ադամանդը, բերիլիումը, , բյուրեղապակին, ծիածանաքարը, սարդիոնը: Հնում մարդիկ հավատացել են, թե հունվարին Խոյերի համար ամենաերջանիկ հմայիլը լինելու է նռնաքարը, փետրվարին և մարտին՝ մեղեսիկը, օգոստոսին՝ սարդոնիքսը, իսկ դեկտեմբերին՝ ռուբինը:

Կենդանակերպի Խոյ նշանի առասպելաբանությունն ու պատմությունը

Գոյություն ունի գիտություն՝ նեֆելոլոգիա, որն ուսումնասիրում է ամպերի բնույթը։ Այս անսովոր անունը հիշյալ գիտությունը ստացել է ամպերի մարմնացում

աստվածուհու՝ նուրբ գեղեցկուհի Նեֆելեի անունից: Նեֆելեն հին Հունաստանի Բեովտիա երկրամասի թագավոր Աթամասի կինն էր։ Այս ընտանիքի երջանկության գլխավոր բաղադրիչները եղել են նրանց երեխաները՝ Փռիքսոսը և Հելլան։

Բայց Աթամասը մի օր տուն է բերել հարևան թագավորի դուստր Ինոյին, որը գործադրել է իր բոլոր կախարդանքները Նեֆելեին վտարելու և նրա երեխաներին ոչնչացնելու համար: Անուշադրության մատնված Նեֆելեն թռել է Բեովտիայից հեռու և իր հետ տարել է ամպերն ու խոնավությունը։ Բեովտիայի հողը չորացել է սարսափելի երաշտից։ Բերքի անբավարարության և խոտի բացակայության պատճառով անասունները սկսել են սատկել: Մարդկանց սովամահությունն է սպառնացել:

Ինոն որոշել է օգտվել դժբախտությունից։ Նա հավատացրել է Աթամասին, որ անձրևները վերադարձնելու համար աստվածները զոհ են պահանջում, և այդ զոհը պիտի լինի Աթամասի որդի Փռիքսոսը: Ժողովուրդը ծանուցվել է զոհաբերության մասին, իսկ զառիթափ ժայռի վրա զոհասեղան է կառուցվել։ Փռիկսոսը պատրաստվել է խիզախորեն զոհաբերվել, իսկ նրա անմխիթար քույրը անդադար բարձրաձայն հեկեկացել է` գրկելով սիրելի եղբորը: Հանկարծ երկնքում ամպ է հայտնվել, կայծակը փայլատակել է, և ամպն իջել է ժայռի վրա։ Ամպից դուրս է եկել ամպի Նեֆելեն՝ իր հետևից տանելով խոյին՝ Ոսկեգեղմ Խոյին: «Զավակնե´րս, հեծե´ք այս աստվածային Խոյին: Նա ձեզ կտանի մի երկիր, որտեղ դուք երջանիկ կլինեք»:

Երեխաները հեծել են բարի Խոյի լայն գավակին, և այն արագ սավառնել է դեպի հյուսիս՝ դեպի հեռավոր անդրծովյան երկիրը՝ Կոլխիդա։ Ճանապարհի կեսին փոքրիկ Հելլան ներքև է նայել, տեսել է փոթորկուն ծովը և վախից ընկել է խոյի վրայից։ Այդ ժամանակվանից այս վայրը սկսել են անվանել Հելլեսպոնտոս, այսինքն՝ Հելլայի ծով: Այժմ այն կոչվում է Դարդանելի նեղուց, որը Բոսֆորի հետ միասին միացնում է Սև և Միջերկրական ծովերը։

Վշտահար Փրիքսոսը մեկ էլ նկատել էԿոլխիդայի կանաչ արոտավայրերը, և Խոյը հանգիստ իջել էայն երկրի վրա, որտեղ իշխելիս է եղել խորամանկ թագավոր Էեթը: Նա իմացել է, որ ոսկեգեղմ խոյի հայտնվելը հարստություն և երջանկություն կբերի իր երկրին, ուստի Փրիքսոսին բարեկամական ընդունելության է արժանացրել, իսկ Խոյին զոհաբերել է Զևսին: Խոյի կաշին՝ հանրահայտ Ոսկե գեղմը, դրվել է պատերազմի Արես աստծո սուրբ պուրակի քարանձավում: Քարանձավի մուտքի հսկիչ է կարգվել կատաղի, մշտարթուն վիշապը։ Արգոնավորդների առասպելը պատմում է, որ Ոսկե գեղմի պատճառով վեճ է սկսվել մարդկանց միջև, ովքեր հույս են ունեցել, որ այն իրենց համբավ և հարստություն կպարգևի, բայց այն միայն վիշտ է պատճառել մարդկանց: Իսկ գեղեցիկ Խոյը հայտնվել է երկնքում և նույնիսկ Հելիոսի հրեղեն կառքն իր վրա կրելու պատվին է արժանացել, երբ նա գարնան առաջին ամսին սկսել է իր ամենամյա ճանապարհորդությունը աստղերի միջով: Խոյ համաստեղությունը առաջին կենդանակերպի համաստեղությունն է, որից սկսվում է Արեգակի տարեկան շարժման հաշվարկը։

***

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
591 | 0 | 0
Facebook