2025 թվականի աստղագուշակային կանխատեսումները
![]() Հին Չինաստանում և Արևելքի շատ այլ երկրներում աստղագուշակորեն ընդունված օրացույցի համաձայն՝ տասներկու տարվա պարբերաշրջանի ընթացքում ամեն տարին անցնում է մի որևէ կենդանու նշանի ներքո։ Այս երկրներում նոր տարին սկսվում է հունվարի 21-ին հաջորդող առաջին նորալուսնի օրվանից, այսինքն՝ հունվարի 21-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով, արևելյան օրացույցի համաձայն, աստղաբաշխական նոր տարին կսկսվի 2025 թվականի հունվարի 29-ին, երբ աստղային երկնակամարում արևելյան կենդանաբանական այգին կառավարելու իրավունքը կանցնի Կանաչ Փայտե Օձին: Քանի որ 2025-ի տարերքը ծառն է, հետևաբար գալիք տարվա խորհրդանշական գույնը կանաչն է։ Արևելքում կենտ տարին համարվում է «իգական», իսկ զույգ տարին՝ «արական»: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ, օրինակ, 2011 թվականը պետք է կոչվեր ոչ թե Սպիտակ Նապաստակի, այլ Նապաստակի տարի, թեև սա առանձնահատուկ նշանակություն չունի։ Կանաչ Փայտե Օձը կիշխի 2025 թվականի հունվարի 29-ից մինչև 2026 թվականի փետրվարի 17-ը, մարդկությունը պետք է ապրի այս առանձնաշնորհյալ (խարիզմատիկ) և հարգված տոտեմի իշխանության ներքո: Ի տարբերություն 2024 թվականի խորհրդանիշի՝ Վիշապի, Օձին բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հանկարծակիությունն ու հաստատակամությունը։ Արևելյան աստղագուշակությունում Կանաչ Փայտե Օձի տարին համարվում է դժվար և անհավասարակշիռ տարի, և գուցե այն շրջադարձային կլինի քաղաքականության և հասարակության պատմության մեջ: Ամանորը խոստանում է լինել կարևոր փոփոխությունների տարի մարդկանց կյանքում, առանձին պետությունների և ամբողջ աշխարհի ճակատագրերում։ Այս ժամանակը բարենպաստ է անձնական կյանքում կարևոր որոշումներ կայացնելու և ընտանեկան հարցերը լուծելու համար։ Առանձնաշնորհյալ և էներգիայով լի Օձն ունի բոլոր տաղանդները՝ գերելու և կյանքում ինքնահաստատվելու համար: Օձը խորհրդանշում է վերածնունդ ու առողջացում։ Այն կարող է բազմաթիվ փոփոխություններ առաջացնել կյանքի տարբեր ոլորտներում։ Լավ նորությունն այն է, որ թարմացումների մեծ մասը դրական կլինի: Արևելյան մշակույթում Օձը մեծ հարգանք է վայելում: Հին Արևելքի աստղաբաշխները կարծել են, թե Օձը, բացի բուժիչ ուժից, օժտված է հուզականությամբ և տարբեր հարցեր լուծելու ձգտումով: Կանաչ Փայտե օձի հորոսկոպը հուսադրող է. 2025 թվականին ձեր նպատակներին հասնելու էներգիան և հաստատակամությունը միշտ ըմբռնում և աջակցություն կգտնեն աստղային երկնակամարի արևելյան կենդանաբանական այգու տիրակալի կողմից: Չպետք է մոռանալ բնության գրկում ազատ ժամանակ անցկացնելու, ճամփորդելու մասին, իսկ Փայտե Կանաչ Օձի տարին ձեզ հաջողություն կբերի: Ինչ վերաբերում է տարվա խորհրդանշանին՝ ապա աստղաբաշխները կոչ են անում այն մարդկանց, ովքեր հակակրանք ու վախ ունեն օձերի նկատմամբ, ինքնաներշնչմամբ ձերբազատվել այդ հակակրանքից ու վախից: Զրադաշտական օրացույց - 2024 թվականի գարնանից, ավեստական ավանդույթի համաձայն, սկսվել է Կարապի Նոր տարին (Կարապի տարիներ են եղել 1928, 1960, 1992 թվականները, զրադաշտական օրացույցի պարբերաշրջանը 32 տարի է): 2025 թվականի մարտի 21-ից Լուսանի տարին կսկսվի (1929, 1961, 1993, 2025): Այս տոտեմի հիմնական հատկանիշներն են գեղեցկությունը, էներգիան և հանկարծակիությունը: Շատ զրադաշտականներ մ.թ.ա. 1737 թվականը (այն տարին, երբ Զրադաշտը հռչակել է իր կրոնը) համարում են Խոյի դարաշրջանի սկիզբը: Ըստ այդմ՝ 2025 թվականի գարնանային գիշերահավասարի Նավրուզի օրը համապատասխանում է զրադաշտական դարաշրջանի 3763 թվականի նոր տարվա սկզբին։ Հին սլավոնական օրացույց . ըստ հին սլավոնա-արիական ուսմունքների, աստղային երկնքի պտույտը տեղի է ունենում 25920 տարում: Սլավոնների նախնիներն այս երկնային շրջանն անվանել են Սվարոգի շրջան: Ի տարբերություն արևմտյան և չինական աստղագուշակության, հին սլավոնները երկնակամարում առանձնացրել են ոչ թե տասներկու, այլ տասնվեց կենդանակերպի համաստեղություն, իսկ կենդանակերպի դարաշրջանը տևել է 1620 տարի: 2012 թվականից մինչև 3632 թվականը Վելեսի հովանու ներքո սկսվում է Գայլի դարաշրջանը: Վելեսը հին սլավոնների ամենահզոր աստվածներից մեկն է: Վելեսի գլխավոր գործառույթն այն է եղել, որ նա շարժման է մղել Ռոդի և Սվարոգի ստեղծած աշխարհը: Ըստ հին սլավոնական օրացույցի՝ Ռուսաստանում այժմ 7533 թվականի ամառն է, որը սկսվել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ին: Մինչև 17-րդ դարի վերջը Ռուսաստանում Նոր տարին սկսվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ սեպտեմբերի 22-ին (ինչպես Բյուզանդիայում): Որոշ աղբյուրներում սլավոնները Նոր տարին համադրել են գարնանային գիշերահավասարի հետ, քանի որ մինչև 1492 թվականը Ռուսաստանում նոր տարին սկսվել է մարտի 21-ին (ինչպես Հին Հռոմում): Սլավոնական 7534 թվականի նոր տարին կսկսվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ին։ Եկեղեցական Նոր տարին ուղղափառ օրացույցում սկսվում է սեպտեմբերի 14-ին: Այս ամսաթիվը համարվում է նոր եկեղեցական տարվա առաջին օրը ։ Բյուզանդական օրացույցը, որը հաստատվել է կայսր Բարսեղ 2-րդի կողմից 988 թվականին, մինչ օրս ընդունված է հնադավանների կողմից և որոշ ուղղափառ եկեղեցիներում: Մեր դարաշրջանի թվականը բյուզանդական դարաշրջանի թվի վերածելու համար անհրաժեշտ է Գրիգորյան օրացույցով ընթացիկ տարվան ավելացնել 5509 տարի։ Հրեական օրացույց . 2024 թվականին 5785 թվականի նոր տարին, ըստ հրեական ժամանակագրության՝ Ռոշ Հաշանան, սկսվել է մայրամուտից հետո՝ հոկտեմբերի 3-ին կամ Տիշրեի 1-ին՝ աշնան առաջին ամսվա առաջին օրը՝ ըստ հրեաների լուսնաարեգակնային օրացույցի։ 2025 թվականին հրեաների համար նոր տարին կսկսվի սեպտեմբերի 23-ին (հրեական օրացույցով՝ 5786 թվական): Նրանք տոնը կսկսեն նշել երեկոյան։ Հուդայականությունը Նոր տարին նշում է երկու օր անընդմեջ։ Հրեաները տարվա առաջին ամիսը համարում են Նիսանը՝ Եգիպտոսից գաղթի ամիսը, երբ հրեաները գիտակցել են, որ իրենք մեկ միասնական ժողովուրդ են։ Իսկ Տիշրեյը այն ամիսն է, երբ, ըստ հրեաների ավանդապատման, Աստված ստեղծեց աշխարհը: Իսլամական հիջրայի օրացույց . 1446 թվականի նոր տարին, ըստ մահմեդական ժամանակագրության, սկսվել է 2024 թվականի հուլիսի 7-ի (մուհարրամ ամսվա առաջին օրը) մայրամուտին: Հիջրայի 1447 թվականը սկսվելու է 2025 թվականի հունիսի 26-ին։ Օրացույցը հաշվարկվում է Հեջրայից (մ.թ. 622 թվականի հուլիսի 16) . դա Մեքքայից Մեդինա Մուհամեդ մարգարեի և իր հետևորդների գաղթի ամսաթիվն է: Ուստի մուսուլմանական երկրներում օրացույցը կոչվում է հիջրայի օրացույց (արաբերեն՝ ելք կամ գաղթ) ։ Մզկիթներում մուհարրամ ամսվա առաջին օրը քարոզներ են կատարվում՝ նվիրված միջոցառմանը, թեև այս օրը տոն չի համարվում, հանգստյան օր չէ և որևէ կերպ հատուկ չի նշվում։ Բուդդայական (լուսնային) օրացույց ի 2568 թվականը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի 2025 թվականին ։ Բուդդայական ավանդույթի համաձայն՝ ամանորը նշվում է հունվարի վերջից մինչև ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում՝ լուսնային օրացույցի համաձայն՝ առաջին գարնանային նորալուսնի օրը։ Տարբեր երկրների աստղագիտական օրացույցների տարբերությունների պատճառով ամանորի ամսաթվերը կարող են չհամընկնել: Բուդդայական առաջիկա նոր տարին` Մահայանան, կնշվի 2025 թվականի հունվարի 14-ին: Մահայանան բուդդիզմի երկու հիմնական ճյուղերից մեկն է և հիմնականում տարածված է Հյուսիսարևելյան Ասիայում` Չինաստանում, Ճապոնիայում, Տիբեթում, Թայվանում, Մոնղոլիայում և Կորեայում: Բուդդայական օրացույցը փոքր տարբերությամբ օգտագործվում է Թայլանդում, Լաոսում, Կամբոջայում, Մյանմայում, Շրի Լանկայում և Տիբեթում: Այն փոխառվել է հինդուսներից՝ գլխավորապես հիմնվելով լուսնի փուլերի վրա։ Բուդդայական օրացույցը սկսվում է Բուդդա Գաուտամայի Նիրվանա անցնելու տարուց և Գրիգորյան օրացույցից առաջ է մոտավորապես 543 տարով: Չինական օրացույց . 4723 թվականի Նոր տարին, ըստ հին չինական ժամանակագրության, կսկսվի 2025 թվականի հունվարի 29-ի գիշերը և կտևի մինչև 2026 թվականի փետրվարի 17-ը: Հին Չինաստանի պարբերաշրջանային օրացույցը գործածում է է վաթսունամյա պարբերությունը: Նման հաշվարկի սկիզբ է ընդունվել մ.թ.ա. 2697 թվականը։ Արևելյան մյուս օրացույցները կամ ամբողջովին նույնական են չինականին (օրինակ՝ կորեականը), կամ ունեն աննշան տարբերություններ (օրինակ՝ վիետնամական օրացույցում Նապաստակը Կենդանակերպի պարբերաշրջանի Կատուն է. Տիբեթական օրացույցում նույնպեսԿենդանակերպի կենդանիների անունների տարբերություններ կան, իսկ ճապոնական օրացույցում փոխված է ժամանակի հաշվարկման սկզբունքը): Ըստ մայաների օրացույց ի՝ 2012 թվականի դեկտեմբերի 21-ից սկսվել է մարդկության նորացման դարաշրջանը, և այժմ այդ նորացման 13-րդ տարին է: Մայաների օրացույցը բոլոր հին օրացույցներից ամենաճշգրիտն է: Նրանց աստղագետները կարողացել են որոշել արեգակնային տարվա տևողությունը 365, 2420 օրվա ճշտությամբ։ Սա ընդամենը 0, 0002-ով է պակաս աստղագիտական տարվա ներկայումս ընդունված արժեքից և համապատասխանում է հինգ հազար տարվա ընթացքում մեկ օրվա սխալին: Եզրակացությունն ակնհայտ է՝ մայաների օրացույցն ավելի ճշգրիտ է, քան ներկայիս ընդունված Գրիգորյան օրացույցը։ Բայց կա նաև հնագույն հեթանոսական օրացույց՝ իր ծեսերով և սիմվոլիզմով, Հուլյան օրացույցը՝ բյուզանդական դարաշրջանով, կելտերի հնագույն օրացույց, որոնց նոր տարին վերածվել է Հելոուինի, հին եգիպտական օրացույցը, հին սկանդինավյան օրացույցը, Ֆրանսիական Մեծ հեղափոխության եզակի օրացույցը... Մի խոսքով, ընտրեք ցանկացած սիմվոլիզմ և կերտեք ձեր ապագան այնպես, ինչպես ցանկանում եք տեսնել այն, քանի որ ԱՊԱԳԱՆ ՆԱԽ՝ ԵՐԵՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ է, ՀԵՏՈ՝ ԿԱՄՔԻ, ՀԵՏՈ՝ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆ։ |