Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Շնորհավոր քո նոր տարին․ Մայքլ Քոթանջյանը նոր երգ ունի

14:52, երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.
Շնորհավոր քո նոր տարին․ Մայքլ Քոթանջյանը նոր երգ ունի
     «Շնորհավոր քո նոր տարին», -այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ բոլոր կայքերով։ Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։ Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու հայ բլոգերներ, որոնք ըստ Մ․Ք․-ի շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։ Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells, բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան։ Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։ Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայան Դեկտեմբերի 24-ին ԱրՀվեստանոցում (Պարոնյան 16/2) ։ P.S. Մ․ Ք․-ի մեծ ցանկությունն է, որ նոր տարին սկսենք մեր շուրջը բարություն սփռելով և իրար դրական էմոցիաներ պարգևելով։
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
562 | 0 | 0
Facebook