«Օ՜ իշխանություն Մեդուզայի իր հայացքով: Ով մի անգամ նայեց նրա երեսին, նա այլևս չի կարող աչքը նրանից կտրել. նա մնում է հմայված և գերված: Ամեն ոք, ով երբևէ զգացել է իշխանության և հրամայելու արբեցնող հաճույքը, չի կարող հրաժարվել դրանից»:
Ստեֆան Ցվեյգ (1881 – 1942 22.), ավստրիացի գրող, գրաքննադատ
***
«Դարերի փորձից արդեն հայտնի է, որ յուրաքանչյուր մարդ, որն ունի իշխանություն, հակված է չարաշահելու այն, և նա գնում է այս ուղղությամբ, մինչև հասնի սահմանին» ։
Շարլ-Լուի Մոնտեսքյո (1689 – 1755 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա
***
«Տերերի և ծառաների միջև հարաբերությունները շահավետ են միայն այն տերերին, ովքեր չեն ամաչում չարաշահել իրենց իշխանությունը, և այն ծառային, որը չի ամաչում չարաշահել տերերի վստահությունը» ։
Ջորջ Բեռնարդ Շոու (1856 – 1950 թթ.), բրիտանացի գրող, վիպասան և դրամատուրգ
***
«Փորձը վաղուց սովորեցրել է ժողովրդին երախտապարտ լինել կառավարիչներին այն բանի համար, որ նրանք իրենց չեն պատճառել այն բոլոր վնասները, որոնք կարող էին պատճառել, և երկրպագել իրենց կառավարիչներին, երբ նրանք ժողովուրդին ատում են: Տխմարը, որին հնազանդվում են, կարող է, ինչպես բոլորը, պատժել հանցագործությունները, իսկ իսկական պետական գործիչը գիտի, թե ինչպես պետք է դրանք կանխել. նա իր հարգանքի արժանի իշխանությունը հաստատում է ոչ այնքան արարմունքների, որքան, ավելի մեծ չափով, մարդկանց կամքի վրա» ։
«Ամենաուժեղը երբեք այնքան ուժեղ չէ, որ մնա մշտական տիրակալ, եթե իր ուժը չի վերածում իրավունքի, իսկ իրեն հնազանդվելը` պարտականություն: Սրանից էլ բխում է ամենաուժեղի իրավունքը. այն կոչվում է օրենք, կարծես հեգնական իմաստով, մինչդեռ իրականում այն բարձրացված է սկզբունքի աստիճանի» ։
Ժան-Ժակ Ռուսո (1712 – 1778 թթ.), ֆրանսիացի գրող, փիլիսոփա և կոմպոզիտոր
***
«Հանրապետական կարգի պայմաններում քաղաքացիներից մեկի կողմից հանկարծակի ձեռք բերված չափազանց մեծ իշխանությունը հանրապետությունը վերածում է միապետության կամ էլ ավելի վատ բանի։ Ժողովրդը միշտ բռնապետ է ստանում որպես ժառանգություն» ։
Անտուան դը Ռիվարոլ (1753 – 1801թթ.), ֆրանսիացի գրող