Boss' Day, Boss's Day կամ Bosses Day-ը մասնագիտական տոն է բոլոր մակարդակների կոլեկտիվների ղեկավարների համար՝ վարպետից մինչև երկրի նախագահ: Այս ամսաթիվը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին։
Ընդհանրապես ընդունված է, որ այս մասնագիտական տոնը բոլոր աստիճանների ղեկավարների համար անցկացնելու գաղափարը ծնունդ է առելԱմերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ ինտերնետային պորտալների մեծ մասը պնդում է, թե դրա հեղինակը Չիկագոյի բնակիչ Պատրիսիա Բեյս Հարոսկին է, որը 1958 թվականին բարձրաձայնել է ամեն տարի նման տոն անցկացնելու նախաձեռնությունը և նույն թվականին ԱՄՆ Առևտրի պալատում գրանցել է «Շեֆի օր» -ը: Հնարավոր է, որ տոնը հեղինակելու նախապատվությունը տրվի Պատրիսիային, քանի որ 1962 թվականին նրա գաղափարը դուր է եկել Իլինոյսի նահանգապետին, որն աշխարհում առաջին անգամ այս ամսաթվին տվել է պաշտոնական կարգավիճակ։
Հոկտեմբերի 16-ը Պատրիսիա Հարոսկիի հոր ծննդյան օրն է։
«Շեֆի օր» -ն այժմ նշվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում: