Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Հոդվածներ

Կինն անհավատարիմ ամուսնուն կառափնարանի կացնով է պատժել

12:37, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
Կինն անհավատարիմ ամուսնուն կառափնարանի կացնով է պատժել
    

Շարլ դ'Օբյուսոնը՝ Բյորնի սենյորը, շատ անառակ անձնավորություն է եղել: Նա նույնիսկ գայթակղել է կուսանոցներից մեկի մայրապետին (ինչն այն ժամանակ այնքան էլ դժվար չէր): Այդ մայրապետը նրանից չորս երեխա է ունեցել։ Նրա կինը՝ Ժաննա դը Մոնտալը՝ Բորնի տիրուհին, որը ոչ միայն պարզապես խանդել է ամուսնուն, այլև լուրջ հիմքեր է ունեցել վախենալու, որ ամուսինը ցանկանում է ազատվել իրենից, 1532 թվականին դատարան է դիմել և անառակ Շարլին մեղադրել է բազմաթիվ սարսափելի հանցագործությունների մեջ, որոնց թվում առաջին տեղերից մեկում եղել է մայրապետի հետ կենակցությունը։ Տիկին Ժաննան կարողացել է հասնել ոչ միայն իր ամուսնու ձերբակալությանը, այլև նրա դատավարությանը: Դատարանն էլ որոշել է շատ խստորեն պատժել Բորնի սինյորին և նրան դատապարտել է մահապատժի: Ամուսնական անհավատարմության համար դժբախտին գլխատել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
387 | 0 | 0
Facebook