«Եփրեմի ցեղի մարտիկները պաշարեցին Բեթելը, բայց չնայած պաշարման երկարատևությանը և իրենց բոլոր ջանքերին, նրանք չկարողացան գործը հաջողությամբ ավարտին հասցնել։ Այնուամենայնիվ, նրանք, իրենց տեղում մնալով, համառորեն պաշարեցին քաղաքը։
Հետո նրանց հաջողվեց բռնել մի տղամարդու, որը նոր էր պարենամթերք հասցրել քաղաք. հրեաները վստահեցնում էին նրան, որ եթե քաղաքը հանձնի իրենց, կփրկեն թե՛ իրեն, թե՛ իր հարազատներին։ Այս պայմաններում նա երդվեց, որ հրեաներին թույլ կտա քաղաք մտնել։ Այսպիսով, դավաճանն իր ազգականների հետ փախավ, բայց հրեաները կոտորեցին բոլոր բնակիչներին և տիրեցին քաղաքին» ։
Հովսեփոս Փլավիոս